Մանրամասներ` Վարդենիսում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. հայտնի է վիրավորների ինքնությունը
Ինչպես տեղեկացրել էինք` Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Հայտրանս» ավտոկայանի մոտակայքում, հոկտեմբերի 29-ի ուշ երեկոյան, տեղի է ունեցել ավտովթար, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ «Նիսսան Պայդֆայնդեր» մակնիշի 01 VA 010 համարանիշի ավտոմեքենան բարձրացել է կուտակված ավազաթմբի վրա եւ գլխիվայր շրջվել: Վթարի հետեւանքով վարորդը եւ 4 ուղեւորները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիս քաղաքի զինվորական հոսպիտալ, որտեղ 36-ամյա Վահե Մ.-ն մահացել է:
Ոստիկանության Վարդենիսի բաժնից NEWS.am-ին հայտնել են, որ վթարի հետեւանքով տուժած անձանց Վարդենիսի զինվորական հոսպիտալից տեղափոխել են Երեւան, նրանցից միայն մեկի վիճակը ծանր է:
Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել 37-ամյա Վահան Ռուբենի Մարտիրոսյանը, 37-ամյա Արտակ Սամվելի Նանյանը, 28-ամյա Արտյոմ Մեսրոպի Կարապետյանը, 36-ամյա Արման Ռուբիկի Ալոյանը:
Ոստիկանությունից հայտնել ենւ, որ վթարի հետեւանքով մահացած Վահե Մարտիրոսյանը եւ վիրավոր Վահան Մարտիրոսյանը եղբայրներ են, նրանք Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի ազգականներն են:
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: