Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացավ 3-ամյա աղջնակը
hamshyan.com-ի փոխանցմամբ` այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում մահացավ 3-ամյա Մանե Գալստյանը:
Պարզվել էր հոկտեմբերի 24-ին, Ապարան-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների վիրավորների և վարորդների ինքնությունը:
Պարզվել էր, որ Ապարան քաղաքի բնակիչ 62-ամյա Հրաչիկ Սահակյանը, իր կողմից վարած ВАЗ 2121 մակնիշի 370 ԼՕ 64 համարանիշի ավտոմեքենայով դեպի Ապարան ընթանալիս բախվել էր Արագածոտնի մարզի Շենավան գյուղի բնակիչ 25-ամյա Անդրանիկ Ղազարյանի վարած ГАЗ 53 մակնիշի 15 ԼՏ 457 համարանիշի ավտոմեքենային, ապա շրջանցել, որից հետո նույն ГАЗ 53 մակնիշի ավտոմեքնային էր բախվել, Վանաձոր քաղաքի բնակիչ 28-ամյա Արտյոմ Գալստյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 34 MO 303 համարանիշի ավտոմեքենան:
Վթարի հետևանքով ВАЗ 2107-ի ուղևորներ` Վանաձորի բնակիչներ, 18-ամյա Անի Ալաբերքյանը, 44-ամյա Ռիտա Հովհաննիսյանը, 1-ամյա Նարեկ Գալստյանը մահացել էին, իսկ ВАЗ 2107-ի վարոդր Ա. Գալստյանը և ուղևորներ` Վանաձորի բնակիչներ 23-ամյա Արմինե Ալաբերքյանը, 1-ամյա Արեգ Գալստյանը , 4-ամյա Մանե Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Ապարանի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Նիվա»-ի վարորդ Հ. Սահակյանն աշխատում է «Երևան ջուր» ՓԲԸ-ի Ապարանի մասնաճյուղի պոմպակայնի պետ: Մահացածներից Ա. Ալաբերքյանը սովորում էր Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում:
Մանրամասները կարդացեք այստեղ`