Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտյալը վիրահատվել է Վազգեն Մանուկյանի միջամտության շնորհիվ

168.am-ի տեղեկություններով, քիչ առաջ Նորք Մարաշ բժշկական կենտրոնում (որն առավել հայտնի է որպես սրտաբանական կենտրոն) ավարտվել է Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված Էդիկ Գրիգորյանի սրտի վիրահատությունը: Բժիշկները վիրահատության ընթացքը գնահատել են բարեհաջող, իսկ հիվանդի վիճակը՝ բավարար:

Էդիկ Գրիգորյանը տևական ժամանակ վիրահատւթյան կարիք ուներ, սակայն ո՛չ Առողջապահության և ո՛չ էլ Արդարադատության նախարարությունները չէին ընդառաջում կալանավորի դիմումներին՝ նրա բուժման համար անհրաժեշտ 4 միլիոն դրամը հատկացնելու հարցում: Սակայն այդ գումարն, ի վերջո, հատկացվել է. 168.am-ի տեղեկություններով գումարը հատկացնելու որոշման կայացման գործում զգալի ավանդ է ունեցել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031