
Բնական աճը նվազում է

Հայաստանում բնակչության բնական աճը տարեցտարի նվազում է: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2012 թվականին ՀՀ բնակչության բնական աճը կազմել է 14881 մարդ, մինչդեռ 2011-ին 15377 էր, 2010-ին՝ 16904 մարդ:
Նախորդ տարվա համեմատ մոտ 700-ով նվազել է նաև ամուսնությունների քանակը՝ 2012-ին կազմելով 19063, թեև 2010-ի համեմատ 2011-ին մոտ 1720-ով ավելի շատ ամուսնություն էր գրանցվել: Միաժամանակ տարեցտարի ավելացել է ամուսնալուծությունների թիվը. 2010թ-ի 2997 ամուսնալուծության դիմաց 2011-ին եղել է 3188, իսկ 2012-ին՝ 3250 ամուսնալուծություն: