
Արգիշտի Կիվիրյանի գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ներկայացվել է դատախազի հաստատմանը

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ` Հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է քաղաքացի Արգիշտի Կիվիրյանի կողմից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՀՔԾ պաշտոնական կայքէջը:
Արգիշտի Կիվիրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելը և հանցագործության մասին սուտ մատնություն անելը: Ըստ ՀՔԾ հաղորդագրության, գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին` մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու համար:
Ինչպես «Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, «Արմենիա Թըդեյ» լրատվական կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն ու նրա պաշտպանները ավելի վաղ միջնորդություն էին ներկայացրել Հատուկ քննչական ծառայությանը՝ պահանջելով կարճել նրա դեմ հարուցված քրեական գործը և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: