
Շանթ Հարությունյանի դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը հնարավոր է այսօր պատրաստ լինի

«Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանի բողոքը՝ հարազատների հետ տեսակցության արգելքն վերացնելու խնդրով այսօր մեկուսարանից կուղարկվի քննիչին:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանը:
Նա նշել է, որ երեկ տեսակցել է Շանթ Հարությունյանին, վերջինիս դիմում է գրել քննիչին՝ խնդրելով վերացնել հարազատների հետ տեսակցության արգելքը, ինչպես նաեւ նշել է, որ 42 օր է՝ որդուն չի տեսել, անհանգիստ է:
Ի դեպ, Շանթ Հարությունյանի դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, նախնական տվյալներով, կարող է այսօր պատրաստ լինի, բայց թե երբ այն կներկայացնեն պաշտպանական կողմին հայտնի չէ: Քննչական վարչությունը եզրակացությունը ստանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում, այն պետք է ներկայացնի պաշտպանական կողմին:
Մանրամասները այստեղ`