Բաժիններ՝

Բժշկուհին մեղադրվում է տարեց կնոջը վտանգի մեջ թողնելու մեջ

Դատարանի վարույթ է ընդունվել «Վանաձորի Տարեցների տուն»  հիմնադրամի բժշկուհի Մարինե Դանիելյանի դեմ գործը:

Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Նա, ըստ  մեղադրանքի, Տարեցների տան բնակչուհի Սվետլանա Դուրգարյանին երկու օրվա ընթացքում օգնություն ցույց տալու իրական հնարավորություն ունենալով հանդերձ` թողել է  նրան անօգնական վիճակում:   Տարեցն, ըստ մեղադրական եզրակացության, գտնվել է կյանքի համար վտանգավոր վիճակում է և անգիտակից լինելու հետևանքով՝ զրկված է եղել ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից:

50-ամյա Մարինե Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Վտանգի մեջ թողնելը: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031