«Իսկ դու ո՞վ ես». Օլեգ Միխայելյանը՝ «օրենքով գող» Նիկո Գագրինսկուն. հերթական միջադեպը քրեականների միջև
Ինչպես գրում է «Прайм Крайм»-ը, անախորժությունները շարունակում են հետապնդել 32-ամյա «օրենքով գող» Նիկո Դգեբուաձեին, որը քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Նիկա Գագրինսկի։ Նախանցած շաբաթ նա հայտնվել է մի տհաճ պատմության մեջ, որը կարող է բացասական ազդեցություն թողնել երիտասարդ քրեական հեղինակության հետագա կարիերայի վրա։
«Прайм Крайм»-ի տեղեկություններով, Նիկոն իր ընկերների (այդ թվում՝ «օրենքով գող» Կոլյա Տոմսկու) հետ հանգստանալիս է եղել թուրքական ռեստորաններից մեկում։ Այդ պահին ներս են մտել երեք «օրենքով գողեր»՝ Օլեգ Միխայելյանը (Աշխաբադսկի), Ջոնի Էսեբուան և Լաշա Ջելաձեն։ Հյուրերը ցուցադրաբար բարևել են ներկաներին՝ բացի Նիկոյից։ Վերջինս, իհարկե, վրդովմունք է արտահայտել՝ իրեն անտեսելու համար, ինչին հետևել է հարցը՝ իսկ դու ո՞վ ես։ «Ես գող եմ՝ Նիկո Գագրինսկին»,- պատասխանել է Նիկոն։ «Դու Նիկո Գագրինսկի անունով գող ճանաչո՞ւմ ես», – Ջոնիին դիմելով՝ հարցրել է Օլեգը։ «Գող Նիկո Գագրինսկուն չեմ ճանաչում։ Գիտեմ ինչ-որ մի «սուխարի», որին ծեծել է Մերաբ Բախիյան»,- պատասխանել է Ջոնին։
«Ուրեմն դու այդ «սուխա՞րն ես»։ Այս հարցին ի պատասխան՝ Նիկոն փորձել է հարվածել Օլեգ Աշխաբադսկուն, սակայն դիպել է միայն գլխարկին։ Փոխարենը՝ Օլեգը չի վրիպել, և մեկ հարվածը բավական է եղել երիտասարդ հեղինակությանը հանգստացնելու համար։ Նիկոյի ընկերներից ոչ ոք չի փորձել նրան պաշտպանել, իսկ ինքը՝ Նիկոն, գերադասել է թեման չզարգացնել։ Այդ խոսակցության շարունակության մասին դեռ ոչ ոք չի լսել։ Ինչպես գրում է «Прайм Крайм»-ը, եթե պատմությունն այսքանով ավարտվի, ապա Նիկոն բոլոր համար կմնա որպես մարդ, «ով ներկայանում է որպես գող»։
Նկարում՝ Օլեգ Աշխաբադսկին և Նիկո Գագրինսկին