
Ադրբեջանական կրակի տակ կառուցվող ճանապարհն անվտա՞նգ կլինի

tesankyun.am-ը գրում է. Դեկտեմբերի 9-ին Տավուշի մարզպետարանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մարզպետ Արմեն Ղուլարյանը պատասխանելով կայքի հարցին, ասել է, որ Վազաշեն-Պառավաքար սահմանամերձ, վտանգավոր հատվածում կառուցվող նոր ճանապարհն անվտանգ է, հավելելով.
«Այսօր ասել, այդպես հայտարարություն անել, որ դա անվտանգ չէ, մեղմ ասած, դա իրականությանը չի համապատասխանում: Որովհետեւ ամեն մարդ պետք է հայտարարություն անի այն ոլորտի մասին, որտեղ ինքը կոմպետենտ է, որտեղ որ կոմպետենտ չէ… ես էլ հարցնում եմ համապատասխան մասնագետներին, մասնագետներն այդտեղ աշխատել են շատ երկար ժամանակ: Բոլորս, ես էլ եմ եղել, փոխվարչապետն է եղել, նախարարն է եղել, մասնագետները, նախագծային 2 ինստիտուտ է աշխատել, եւ լուծումը գտնվել է»:
Ճանապարհի շինարարության դժվարությունների եւ դրա ավարտման ժամկետների մասին Արմեն Ղուլարյանն ասել է.
«Դուք պատկերացրեք՝ անտառի միջով ճանապարհ ենք կառուցում այս եղանակային պայմաններում: Սկզբնամասում մի քիչ պայթեցման աշխատանքներ կային, դրա համար հորատանցքեր արեցինք, պայթեցումներ արեցինք, մի քիչ դժվար սկսեցինք: Ամենակարճ ժամկետներում փորձում ենք անել: Դե եղանակային պայմաններ, կրակի տակ աշխատում է մեխանիզմը, չնայած հիմա չեմ ասում, թե կրակում են, բայց թե վտանգավոր գոտում մարդ է , մտնում է, դուրս է գալիս: Ծրագրված է հողային պաստառը արագ ստեղծել, գարնանն ասֆալտապատում անել»:
Մանրամասները այստեղ`