Բաժիններ՝

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում . կան վիրավորներ. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 17-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Ժամը 22:10-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի թիվ 58 հասցեի դիմաց Իջևան քաղաքի բնակիչ, 40-ամյա Միսակ Մելքումյանը իր կողմից վարած Porsche Cayenne մակնիշի 12 MM 345 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ, 53-ամյա Արմենակ Հակոբյանի վարած Hyundai մակնիշի 43 98Տ համարանիշի ավտոբուսին:

Վթարի հետևանքով ավտոբուսի ուղևորներ Վոլոդյա Հովհաննիսյանը և Արման Միլիտոնյանը տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Porsche Cayenne –ի վարորդ Մ. Մելքումյանը աշխատում է Տավուշի մարզպետարանում՝ որպես մարզի գլխավոր ճարտարապետ, իսկ Hyundai –ի վարորդ Ա. Հակոբյանը՝ «Տիգրան» ՍՊԸ-ում: Հիվանդանոց տեղափոխված Ա. Միլիտոնյանը սովորում է թիվ 103 ավագ դպրոցում:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս