Ժամը 17:00-ի սահմաններում բախվել են Երևան քաղաքի բնակիչ 28-ամյա Գեղամ Աբրահամյանի վարած «Միցուբիշի» մակնիշի 29 ՕՏ 717 համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ 57-ամյա Հրաչյա Ներսիսյանի վարած «Ռենո» մակնիշի 22 ՍՍ 472 համարանիշի ավտոմեքենաները:
Կովսականի քաղաքապետ Ռազմիկ Մարգարյանը պատմում է, որ անցած տարի քաղաքում վերաբնակվել է 16 սիրիահայ ընտանիք, իսկ ընդհանրապես սիրահայերի թիվը արդեն անցնում է 200-ը:
Շատ ա տանջվում, որ դեղը չեմ հասցնում, ցավից գոռում ա: Մեղք ա երեխես, չի դիմանում ցավերին: Հասկանո՞ւմ եք, ես ոչ մեկից ոչ մի սպասելիք չունեմ: Ես դժվարությամբ, բայց պահում եմ երեխեքիս: Մենակ Գևորգիս դեղորայքի խնդիրն ա ինձ սպանում ու անօգնական դարձնում:
Երևանում բազմաթիվ շենքեր են կառուցվել, սակայն ողջ խնդիրն այն է, որ դրանք ներդաշնակ չեն ոչ միայն մայրաքաղաքի ընդհանուր համապատկերի, այլ նաև քաղաքացիների, իսկական երևանցիների ամենօրյա կյանքի հետ:
Յուրաքանչյուր քաղաք նախ և առաջ ժամանակագրություն է: Ժամանակագրություն, որի շարունակականության մեջ գոյակցում են տարբեր ժամանակային հատվածների պատկանող կենսակերպերի, մտածելակերպերի, արժեքների և մշակույթների նյութական և հոգևոր արդյունքները:
Խնդրանքը բոլոր լրատվամիջոցներին` լուսաբանելու, հետամուտ լինելու, իրավապաշտպաններին և միջազգային կաոույցներին` աջակցելու մեր որդի Շալիկո Մանուչարյանի խախտված իրավունքների պաշտպանության գործում թույլ չտալով, որպեսզի անմեղ մարդը դատապարտվի իր չկատարած արարքի համար, միայն այն բանի համար, որ այդպես է ցանկանում դատախազը, որպեսզի ոստիկանների վրա չբացահայտված գործ հանկարծ չմնա: 2010 թվականի նոյեմբերի 2-ին Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի վրա, […]
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ի ժամը 18.00-ի դրությամբ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Անհնար է, որ աղիքայի ցուպիկ լինի ձկան մեջ: Մենք դա բացառում ենք: Հնարավոր է`ձկան վրա լինի, որովհետև աիքային ցուպիկն այնպիսի երևույթ է, որ արտաքին մակերևույթի հետ կապված կոմպոնենտ է:
Մենք լիահույս ենք, որ Հայաստանում արտադրված նոր ավտոբուսները մատչելի կլինեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար` հնարավոր դարձնելով նրանց սոցիալական ներառումը հասարակության մեջ:
Մատաղիսի գործով վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետը լրանում է վաղը, սակայն Զինդատախազությունը չի հստակեցնում` բողոքարկելո՞ւ է դատավճիռը, թե՞ ոչ:
Life News-ի տրամադրության տակ է հայտնվել գաղտնի տեսանկարահանման նյութը, որը կարող է օգնել ոստիկանության 75-ամյա օրենքով գող Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի մարդասպաններին գտնելու հարցում։
«Մենք չենք ուզում որևէ մեկին մեղադրել, որ նա շատ է հզորացել, մենք պետք է օգնենք փոքրերին»:
«Լսեք, տղաներ, ես Մոսկայի պետական համալսարանի պրոֆեսոր եմ, կարող եմ քննարկում կազմակերպել, հոդվածներ գրել, տպել և այլն, իսկ եթե հարց ունեք, ձեր հայերից այնտեղ Դեդ Հասան կա, հա´մ մաֆիոզ ա, հա´մ էլ ահագին փող ունի…»
Փակ են Շիրակի մարզի Հովտուն, Դարիկ, Զարիշատ, Պաղակն, Բերդաշեն, Շաղիկ գյուղերի ավտոճանապարհները:
Այսօր ժամը 05:30-ին միոկարդի սուր ինֆարկտ հարցականով, թոքային զարկերակացողունի թրոմբոէմբոլիա հարցականով, սուր սիրտ-թոքային անբավարարություն ախտորոշմամբ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Արմենակ Մանուչարի Մկրտչյանը:
«Առաջարկում եմ մեր արժանի ազգակցի նկարը դնել գլխավորին»,- եզդիների ֆեյսբության խմբում Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի մահվան լուրը լսելուց հետո գրել է եզդի օգտատերերից մեկը:
Աշոտ Ռուբենի Էվոյանին և Գուրգեն Սամվելի Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38, 34-268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի-հանցափորձ, հանցակից) 3-րդ մասի հատկանիշներով
Երեկ Սևանում սննդային սուր թունավորման դեպք է արձանագրվել: Ըստ ոստիկանության տվյալների՝ հունվարի 16-ին, ժամը 11։30-ին, ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ սուր թունավորումով բուժօգնության են դիմել Սևան քաղաքի երեք բնակիչներ:
Այս պահին ոստիկանությունը փորձում է պարզել մահացածի ինքնությունն ու բնակության վայրը:
Աշոտ Գևորգյանը նշեց, որ չի կարող կոնկրտ թիվ ասել, թե քանի կլինիկա է մինչ այժմ փակվել, բայց նրա խոսքով՝ մոտ 2000-3000 ատամնաբույժ կազատվի աշխատանքից:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Եթե տարիներ առաջ ՀՀ-ում կար 2,5մլն ոչխար, և արոտվայրերը ծանրաբեռնված էին, ապա հիմա ՀՀ-ում ոչխարի գլխաքանակը 600.000 է: Այդ տեսանկյունից, ըստ Ա. Հովհաննիսյանի, արոտավայրերի ծանրաբեռնվածություն չի կարող լինել, քանի որ իրանական կողմն այդքան մեծ թվով գլխաքանակ չի կարող ապահովել:
Ժամը 18:00-ի սահմաններում, Սարալանջի նորակառույց ճանապարհին` Ավետիսյան-Փափազյան փողոցների խաչմերուկում` «Ամրոց» ռեստորանային համալիրի մոտ, «Նուշ» տաքսի ծառայությանը պատկանող BYD մակնիշի Լ 36 16 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Ոսկանյանը, ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և առջևի մասից կախվել ձորակը:
Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող «Ավստրիական» մանկական հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկում, որտեղ ինքը խնամում է իր անչափահաս երեխային, իր պայուսակից գողացել են 25.000 դրամ և 3 գ կշռով ոսկյա շղթա` պատճառելով 65.000 դրամի նյութական վնաս:
Սևանա լճում հիմա ձուկ կա, օրինակ՝ իշխանն այդքան բաց թողնելուց հետո գոյություն ունի, բայց դրանք ոչ հասուն առանձնյակներ են, իսկ երբ հասունանում են, նրանց որսում են, քանի որ դրանք ավելի հեշտ են որսվում, հատկապես երբ գնում են գետերի հուները ձվադրման համար:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ի ժամը 19:00-ի դրությամբ բոլոր միջպետականև միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Գլխավոր դատախազությունը ստացել է Հանրապետության Նախագահի փետրվարի 18-ին կայանալիք ընտրությունների վերաբերյալ առաջին բողոքը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել է, որ Ալավերդի քաղաքի Ջրավազան թաղամասում վիճաբանություն է:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր կրկին ընդունեց ստոմատոլոգիական կլինիկաների և ատամնատեխնիկական անկախ լաբորատորիաների մի խումբ ղեկավարների։