![](/banners/BeFunky-design.jpg)
Վաճառողուհիներից մեկին ծեծի է ենթարկել, մյուսին` սպանության սպառնալիքներ տվել
![](https://168.am/wp-content/uploads/2013/10/cec.jpg)
Դեկտեմբերի 6-ին, ժամը 14.40-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Մալաթիայի գյուղմթերքների շուկայից Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1959 թ. ծնված Սերյոժա Ա.-ին, որը շուկայի տարածքում դանակը ձեռքին վազում էր քաղաքացիների հետևից և սպառնալիքներ տալիս:
Պարզվել է, որ նա շուկայում ծեծի է ենթարկել վաճառողուհի, 1962 թ. ծնված Արմենուհի Գ.-ին, իսկ մեկ այլ վաճառողուհու` 1954 թ. ծնված Մարո Ա.-ին տվել է սպանության սպառնալիքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն