Բաժիններ՝

Միմյանց բախվելու արդյունքում մեքենաներից մեկն այրվել է

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 03:16-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի ոսկովյան փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:   ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջի տեղեկացմամբ՝ պարզվել է, որ բախվել են «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդն է 1988թ. ծնված Ս. Ա.-ն, և «Լադա 015» մակնիշի 11LS740 պետհամարանիշով ավտոմեքենան, որի վարորդն է Մ.Բ.-ն:Բախման արդյունքում Լադա մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Հրդեհը մարվել է ժամը 03:31-ին:   Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենաների վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սրբ. Գր.Լուսավորիչ» բժշկկան կենտրոն:   Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս