Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է
Դեկտեմբերի 7-ին, ժամը 00.34-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտորանապահին՝ Խնձորեսկ գյուղի ոլորանների մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել ձորը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ՝ Ա. Բ.-ն (ծնված 1971թ.), Ս. Ա.-ն (ծնված 1971թ.) և Վ. Վ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գորիս քաղաքի ԲԿ:
Բժիշկները Վ.Վ.-ի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ Ա.Բ.-ի և Ս.Ա.-ի առողջական վիճակը` բավարար:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն