Հայաստանի ժողովրդագրական ու լեզվամշակութային վիճակով մտահոգ հասարակական կազմակերպություններից մեկը հայտարարություն է հրապարակել, որով իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի երկու հատվածների՝ արևմտահայերի ու արևելահայերի միջև օրեցօր խորացող լեզվական ու մշակութային անջրպետվածության կապակցությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ Արթուր Սաքունցի կողմից հայցադիմում ներկայացնելու համար հիմք է հանդիսացել 2012 թ. մայիսի 25-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրված «Լրացուցիչ ժամանակ» սպորտային հաղորդումը, որտեղ հաղորդման հյուրը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, կատարել է հետևյալ արտահայտությունները. «Երբ որ ես Վանաձորում ուզում եմ ֆուտբոլի դպրոցը կառուցեմ, ոչ մի ծառ, ոչ մի թուփ չկա, սարի վրա դպրոց եմ կառուցում, բայց չգիտես ինչի հայտնվեց Հելսինկյան մի հատ ինչ որ անհասկանալի օղերով մի հատ շան ծնունդ ու բռնեց դատի տվեց մեզ, քաղաքապետարանին, ավագանու որոշմանը, այդ թվում ֆեդերացիան էլ որպես երրորդ կողմ, պատասխանող կողմ: Հիմա դրանք մի քանի կոպեկ արտասահմաններից էդ գռանտները ստանում են, իրանց գռանտների հաշվին ցանկացած գեղեցիկ բան այսօր վարկաբեկում են»:
«Օրինավոր որսի ակումբ» հասարակական նախաձեռնության ղեկավար Էդուարդ Սարիբեկյանի խոսքով` այսօր մեր պաշտոնյաներից շատերը չեն գիտակցում, որ որսագողությամբ զբաղվելը լավ երևույթ չէ:
«Ի պատասխան իմ այն հայտարարության, որ այսինչ տարածքում անօրինական որս են անում, նրանք հաճախ պատասխանել են՝ իսկ դուք ի՞նչ էիք անում այդ տարածքում»,- ասում է Էդուարդ Սարիբեկյանը:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ երեկ՝ օգոստոսի 27-ին, ժամը 23.45-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ծովակալ Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել 1960 թ. ծնված Վաչագան Հայրապետյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ օգոստոսի 28-ին, ժամը 00.30-ին, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն:
Հանձնաժողովն ընդգծում է, որ նման հատկություններով նյութ որևէ երկրում չի օգտագործվել, նաև` որևէ կազմակերպության կողմից նախկինում պատրաստված և օգտագործված չի եղել։ «Նյութի կիրառման ընթացքում պարզվեց, որ նշված նյութը, որը բազմաթիվ անգամներ փորձարկվել էր, այդուհանդերձ քվեարկության օրն առաջացրեց որոշակի խնդիրներ, եղան դեպքեր նույն նյութի 12 ժամից ավելի շուտ և ավելի ուշ գունազրկվելու դեպքեր»,-ասված է ԿԸՀ հաղորդագրության մեջ։
ՀՀ ազգային և Երևանի պետական համալսարանի գրադարաններից գողությունների գործով սեպտեմբերի 3-ի դատական նիստում ցուցմունքներ կտա գլխավոր ամբաստանյալ, Վրաստանի քաղաքացի Վաժա Ազարիաշվիլին:
Օպերատիվ քննչական խումբը փորձում է պարզել ինքնասպանություն գործած անձի ինքնությունը: Մահացածի մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես` Երեւանի Գալշոյան փողոցում այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում` 1000 քմ խոտ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 6-րդ եւ 8-րդ միկրոթաղամասերի խաչմերուկի մոտ` 1000 քմ խոտածածկ տարածք եւ ջերմահարվել է 13 ծառ , Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում` 2000 քմ խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Գառնի գյուղում` 2,5 հա խոտածածկ տարածք, Սյունիքի մարզի Սյունիք գյուղում` 2 հա բուսածածկ տարածք, Տավուշի մարզի Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարին` 21 հա բուսածածկ տարածք:
2013թ-ին Վրաստանի նոր խորհրդարանը, որը ընտրվելու է օգոստոսի 1-ին, նիստեր է անցկացնելու Քութայիսի քաղաքում:
Փախստականի կարգավիճակ հայցողներից 90-ը Սիրիայից են, 12-ը` Իրաքից: Երկու դեպքում էլ դիմումատուներն ազգությամբ հայեր են կամ ազգությամբ հայերի օտարազգի ամուսիններ: Մնացած 30 դիմումատուներն այլազգիներ են` աֆրիկյան մի շարք երկրներից և հարևան Իրանից:
Օգոստոսի 26-ին` ժամը 12:00-ի սահմաններում օձի խայթոցից թունավորումով Արարատի մարզի Արտաշատի հիվանդանոց էր տեղափոխվել Նարեկ գյուղի բնակիչ` 1953թ. ծնված Էդիկ Ղարուխանյանը: Նախնական տեղեկությունների համաձայն` տուժածի առողջական վիճակը եղել էր կայուն ծանր:
Գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ դեռևս կան գործարաններ, որոնք շարունակում են խուսափել գյուղնախարարության հետ նախորոք հաստատած պայմանավարվածությունից: Իսկ թե կոնկրետ ո՞ր գործարաններն են դրանք՝ չի նշվում:
Խմելու ջրի պաշարներն ուղղակիորեն կապված են սննդարտադրության հետ: Երկիր մոլորակի բնակչությանը սով է սպառնում, քանի որ չեն լինի ցանքատարածությունները ջրելու համար անհրաժեշտ ջրային ռեսուրսներ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից 168.am-ին տեղեկացնում են, որ ասօր՝ օգոստոսի 27-ին, ժամը 17.25-ին տեղեկություն է ստացվել, որ Ջրաշեն 2֊-րդ փողոց 14-րդ տան բնակիչ` 2010թ. ծնված Սամո Ուզումյան ժավել է խմել եվ թունավորումով տեղափոխվել մուրացան բկ: բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Յոդի պաշարը նախատեսված է ՀԱԷԿ-ի վթարի դեպքում վահանաձև գեղձի արգելափակման համար: Այն նախատեսվում է բաշխել փրկարարների և ՀԱԷԿ-ի մինչև 10կմ հեռավորությամբ գտնվող համայնքների միջև:
Կապանում շրջանառվող խոսակցությունների համաձայն` Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերությունն առաջիկայում պատրաստվում է ոսկու հետախուզական աշխատանքներ իրականացնել Կապանի Առաջաձոր գյուղում:
Եկեղեցու օծմանը ներկա են եղել եկեղեցու բարերար` կիևաբնակ Խաչատուր Խաչատրյանը, համայնքապետ Հարություն Չվչյանը, հարակից համայնքների ղեկավարները, բարերարի որդիները և համագյուղացիներ:
Օգոստոսի 30-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կսկսի այսպես կոչված` «Փուչիկների» գործի դատավարությունը:
Քաղաքապետը հանձնարարել է նաև կազմակերպել Հրազդանի կիրճի տարածքի սանիտարական մաքրման աշխատանքները և մշտական հսկողություն սահմանել պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ:
Ըստ մեղադրանքի, Սամսոն Ղազարյանը ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքի կրկնապատիկը գերազանցող չափով չհաշվառված եկամուտ ստանալու դիտավորությամբ, Մեխակ Գաբրիելյանին է տվել 45.139.200 ՀՀ դրամին համարժեք 120.000 ԱՄՆ դոլար գումար, որի դիմաց նույն ժամանակահատվածից սկսած մինչև 2011 թ. մարտ ամիսը ստացել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված 1 տոկոս տոկոսադրույքի կրկնապատիկը գերազանցող ամսական 3.5 տոկոս, ապա 5 տոկոս այնուհետև 10 տոկոսի չափով տոկոսային հավելավճարներ, որոնք ընդհանուր կազմել են 70.253.600 ՀՀ դրամին համարժեք 190.725 ԱՄՆ դոլար:
Վեհափառ Հայրապետը նաև խոսել է միջեկեղեցական հարաբերությունների, մասնավորապես Հայ Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու եղբայրական ջերմ կապերի մասին:
Փրկարարները Ոստիկանության և շտապօգնության աշխատակիցների ու Կիևյան կամուրջի հարևանությամբ գործող «Զանգու» խանութում աշխատող քաղաքացիների հետ, գրեթե 30 րոպե բանակցությունների արդյունքում, կարողացել են համոզել կնոջը, ով բավականին հուզված է եղել, որ չդիմի այդ քայլին:
Օդի ջերմաստիճանը 28-ին կբարձրանա 2-4, 30-31-ը կնվազի 7-8 աստիճանով: Երեկոյան ժամերին Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Նախկինում Իրանի Համահայկական խաղերին մասնակցել են նաև Հայաստանի, Արցախի, Ջաւախքի ու եվրոպական երկրներից հայկական մարզական խմբեր։
Հիշեցնենք, որ նավթամուղի նախորդ հրդեհը բռնկվել էր Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) կողմից իրականացված ահաբեկչության հետևանքով:
Քոլչեսթեր քաղաքի գազանանոցի աշխատակիցները, որոնց դիմել են ոստիկանները, առյուծի մասին լուրը բավական ճշմարտանման են համարել, առավել ևս` որ բնակիչներից մեկին հաջողվել է լուսանկարել կենդանուն:
Հանրապետությունում 2012թ. եղանակային պայմանները գյուղատնտեսության առանձին ոլորտների համար անբարենպաստ էին: Լեռնային և բարձրլեռնային գոտիների անասնապահությամբ զբաղվող գյուղացիներն ահազանգում էին արոտի խոտի պակասության մասին: Խոսակցություններ կային նաև այն մասին, որ եղջերավոր անասունների գլխաքանակի անկում է սպասվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: