ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ի ժամը 19:00-ի դրությամբ բոլոր միջպետականև միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Գլխավոր դատախազությունը ստացել է Հանրապետության Նախագահի փետրվարի 18-ին կայանալիք ընտրությունների վերաբերյալ առաջին բողոքը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել է, որ Ալավերդի քաղաքի Ջրավազան թաղամասում վիճաբանություն է:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր կրկին ընդունեց ստոմատոլոգիական կլինիկաների և ատամնատեխնիկական անկախ լաբորատորիաների մի խումբ ղեկավարների։
Այսօր մի խումբ ատամնաբույժներ հանդիպել են ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի տեղակալ Սուրեն Կարայանի հետ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վաչե Գաբրիելյանի քարտուղար Իրինա Այվազյանը:
Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչություն պետի խոսքով` քանի որ զբոսաշրջիկները վստահում են հիմնականում միջազգային բրենդերին, այդ իսկ պատճառով ակտիվ բանակցություններ են տարվում նման բրենդեր Հայաստան բերելու ուղղությամբ, խոսքը գնում է «Ռեդիսոն», «Հիլթոն» և մի շարք այլ ցանցերի մասին:
Ոստիկանությունը պարզել է՝ մահացածը Վայք քաղաքի բնակիչ, պայմանագրային զինծառայող Արթուր Գևորգյանն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, եղել է վարորդը, իսկ վիրավորը՝ Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ Հուսիկ Ստեփանյանն է:
Էթիկայի հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի հունվարի 17-ի նիստի օրակարգում հանձնաժողովի վարույթում գտնվող դիմումների քննարկման ընթացքի և «Կանանց Ռեսուրսային Կենտրոն» հասարակական կազմակերպության 15.01.2013թ. հունվարի 15-ի դիմումի քննության վերաբերյալ հարցերն են:
Այսօր՝ հունվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 115 կմ հատվածում՝ Արփի գյուղի ճանապարհին, «Ուրալ» մակնիշի 33 16 Տ համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40-50 մետր գլորվել է ձորը:
Օրեր առաջ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ Պետրոս Ղազարյանը Օմբուդսմենի հետ հարցազրույցի ընթացքում հրապարակայնորեն դիմել էր նրան և հայտնել, որ լրագրողական գործունեություն իրականացնելիս՝ ոստիկանությունը սպառնացել է իրեն:
Սուրեն Սուրենյանցը որոշել էր այսօր մինչ դատավարությունը վերադարձնել քաղաքացի Ղասաբյանի պարտքը, որը կազմում է 508.000 ՀՀ դրամ:
Հունվարի 14-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հենակետերից մեկում համածառայակցի կողմից արձակված կրակոցի հետևանքով պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Մհեր Պողոսյանը գլխի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում այսօր տեղի է ունենալու ալկոհոլային հարբածության վիճակում մորը բռնաբարելու փորձ կատարելու մեջ մեղադրվող Վահան Խաչատուրյանի գործով դատական նիստը:
Էնպես եմ ծեծել, որ գլխի ուռուցքները մնացել են, հա՞, մեկ տարի հետո: Դե շատ բան են իրանք խոսացել, հիմա այն ամենը, ինչ իրանք էնտեղ ասել են, ինձ պտի հարցնե՞ք, հի՞մք պիտի ընդունեք:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց արդեն հայտնել են նախաքննության ավարտի մասին և իրենց տրամադրել են քրեական գործի նյութերի պատճենները
Հիվանդանոց տեղափոխված Սասունիկ գյուղի բնակիչ Խ. Թորոսյանը թունավորում ախտորոշմամբ վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Գտնվելով ալկոհոլային թեթև աստիճանի հարբածության վիճակում, իր տան ննջասենյակում, ակնհայտ 14 տարին չլրացած Վալենտինա.Վ.-ի անօգնական վիճակն օգտագործելով, սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարել նրա նկատմամբ:
Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի մայրը՝ Անահիտ Իսկանդարյանը, հայտարարել է, որ ինքն այսքան ժամանակ լռել է, քանի որ դեղերի ազդեցության տակ միայն քնել է:
Հունվարի 15-ի լույս 16-ի գիշերը ՀՀ Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում, ազատազրկված Կամո Պապյանը, ի նշան բողոքի հայտարարել է հացադուլ և կարել է բերանը:
Հունվարի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:
Ահազանգում եմ, երիտասարդի ինքնասպանության հաջորդ փորձը կարող է անցանկալի ավարտ ունենալ այսօր անտարբեր մնալու դեպքում. վաղը դրա համար բոլորս կլինենք պատասխանատու..
Մոտ 1,5 ամիս հետաձգելուց հետո այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դարձյալ վերսկսվեց Թուրքիայի Տրապիզոն քաղաքում մարմնավաճառությամբ ու կավատությամբ զբաղված Նարինեի ու Սուսաննայի դեմ հարուցված քրեական գործի քննությունը:
Հիվանդանոց մեկնած քննիչ Կարեն Գրիգորյանը պարզել է, որ վիրավորները «ՎԱԶ 2121»-ի ուղևորներ` Վայոց Ձորի մարզի բնակիչ 17-ամյա Տիգրան Հակոբյանն է և Երևան քաղաքի բնակիչ 19-ամյա Շառլ Մաթևոսյանը:
Հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուրիս թիվ մեկ խնդիրն ու գործն է: Անկախ նրանից, թե որ ոլորտում եք դուք ղեկավար պաշտոն զբաղեցնում, Հայաստանի անվտանգությունն ու պաշտպանությունը պետք է ձեր աշխատանքի կարևոր բաղկացուցիչ մաս կազմի:
Գյումրի-Մաստարա ավտոճանապարհին` Մաստարա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար։
Պսկովի երկրամասում հայտնաբարվել են երեք անձանց մնացուկներ, որոնք սպանվել են 1990-ականներին։
Ոստիկանության Արաբկիրի քննչական բաժինը ոչ իրավաչափ գործողություններ է կատարել, որի արդյունքում ծնվել է այս քրեական գործը: Քննիչը թելադրել է այն ամենը ինչ ես գրել եմ, որի հիման վրա մեղադրանք է առաջադրվել:
Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչը հայցային վաղեմության ժամկետ կիրառելու և այդ հիմքով հայցն ամբողջությամբ մերժելու մասին դատարանին դիմում էր ներկայացրել 2012 թվականի դեկտեմբերի 25-ին։
Խնդրում ենք չհավատալ և ետ մնալ «մանկատներին բարեգործություն կատարելու հորդորով» հանդես եկած տարբեր անհատների և կազմակերպությունների («Ես և դու» ամսագիր, դրամ հավաքող քաղաքացիներ) կողմից իրականացվող նախաձեռնություններից:
«Ղուկասյանի աղջիկը, նրա եղբայրը, նրանք բոլորը հարցաքննվել են և նրանք բոլորը դատակոչված են նաև դատարանում»