
Արա Զոհրաբյանը՝ «Դատաիրավական ոլորտի հուսալի և նվիրյալ գործիչ»

Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը այսօր՝ դեկտեմբերի 21-ին՝ մասնակցել է «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի» հասարակական կազմակերպության նախաձեռնած ամենամյա մրցանակաբաշխությանը, որի ընթացքում պատվոգրեր են շնորհվել Հայաստանի տարբեր ոլորտումներում իրենց ավանդը ներդրած գործիչներին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի փաստաբանների պալատը:
Շուրջ վաթսուն անվանակարգերում ՀՀ փաստաբանների նախագահ Արա Զոհրաբյանը արժանացել է «Դատաիրավական ոլորտի հուսալի և նվիրյալ գործիչ» անվանակարգին:
Շնորհակալական խոսքում Արա Զոհրաբյանը նշել է, որ «Մենք՝ փաստաբաններս ամեն ինչ անելու ենք, որ և՜ դատական համակարգը կայանա և՜ փաստաբանության ինստիտուտը»:
Մրցանակաբաշխության ընթացքում «լավագույն երիտասարդ փաստաբան» անվանակարգին արժանացել է ՀՀ փաստաբանների պալատի երիտասարդ խորհրդի անդամ Աղավնի Մադոյանը: «Լավագույն փաստաբան» անվանակարգերում պատվոգրերի են արժանացել նաև փաստաբաններ Հայկ Եգանյանը և Անահիտ Սաֆարյանը: