
12 հնդկահավ, 3 հավ, զոդման սարք գողացողները բացահայտվել են

Դեկտեմբերի 12-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի քաղաքացու տնակից և անասնագոմից գողացել են 12 հնդկահավ, 3 հավ, զոդման սարք, էլեկտրական սղոց, հեռուստացույց, նվագարկիչ, էլեկտրական վառարան և պահածոներ:
Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի և Չարենցավանի բաժնի ծառայողները դեկտեմբերի 20-ին Չարենցավան քաղաքի 11 շենքի մի բնակարանից Կոտայքի բաժին բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արմեն Զ.-ին և 1974 թ. ծնված Գեորգի Գ.-ին: Նրանք խոստովանել են, որ գողությունը կատարել են իրենք:
Դեկտեմբերի 20-ին դատարանի որոշմամբ Գեորգի Գ.-ի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերված գողոնի մի մասը առգրավվել է:
Արմեն Զ.-ն և Գեորգի Գ.-ն ձերբակալված են:
Կատարվում է քննություն: