Բաժիններ՝

Ավետյանը մեղադրվում է անչափահասի հետ երկու անգամ սեռական հարաբերություն ունենալու մեջ

Վերաքննիչ քրեական դտարանում դեկտեմբերի 23-ին կշարունակվի անչափահասի հետ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու գործով բողոքի քննությունը:

Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել Ա. Ավետյանին: «Ա.Ավետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի մարտի 19-ին, ժամը 16-ի սահմաններում Լոռու մարզի Աքորի գյուղի անչափահաս բնակչուհուն խաբեությամբ տարել է իր բնակարան, ապա նշված քաղաքում իբր իր հետ սեռական հարաբերություն ունենալու տեղեկություններ տարածելու սպառնալիքներով շանտաժի է ենթարկել և պահանջել վերջինիցս իր հետ սեռական հարաբերություն ունենալ։ Անչափահաս բնակչուհին, մտածելով, որ հակառակ դեպքում ինքը կվարքաբեկվի, ենթարկվել է Ա. Ավետյանի պահանջին, ինչի արդյունքում վերջինս հանել է նրա տաբատը, ապա վարտիքը և շանտաժի ենթարկելու միջոցով` նշված բնակարանի հյուրասենյակում առկա բազմոցի վրա հետանցքից սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: Այնուհետև Ա. Ավետյանը բնակչուհուն գիշերելու նպատակով տարել է նույն շենքի 19-րդ բնակարան ու հեռացել։

2012 թվականի մարտի 20-ին, ժամը 13-ի սահմաններում Ա. Ավետյանը, գալով նշված բնակարան, պահանջել է բնակչուհուն իր հետ կրկին սեռական հարաբերություն ունենալ սակայն վերջինս կտրուկ հրաժարվել է։ Չնայած դրան՝ Ա. Ավետյանը, անտեսելով բնակչուհու կամքը, բռնություն գործադրելով ձեռքերով նրա մարմնի տարբեր մասերին հարվածներ հասցնելով, պառկեցրել է նրան հիշյալ բնակարանի ննջասենյակում առկա մահճակալներից մեկի վրա, շարունակելով իր բռնի գործողությունները և հաղթահարելով բնակչուհու դիմադրությունը հանել է վերջինիս տաբատը և վարտիքը ու նրա կամքին հակառակ կրկին հետանցքից սեռական հարաբերություն ունեցել՝ կատարելով սեքսուալ բնույթի բռնի գործողություններ»,- ըստ datalex-ի՝ նշված է մեղադրական եզրակացության մեջ:

Ա. Ավետյանին մեղադրանք է առաջադրվել անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների կատարելու և սեքսուալ բնույթի գործողությունների հարկադրելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ և 140-րդ հոդված): Ըստ datalex-ի՝ թե նախաքննության, թե դատաքննության ընթացքում Ա. Ավետյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրա մեղքն ապացուցված է համարել և դատապարտել ազատազրկման 5 տարի 11 ամիս 4 օր ժամկետով: Ա. Ավետյանի պաշտպանը այս վճիռը բողոքարկել է վերաքննիչ դատարանում և պահանջել է Ա. Ավետյանին արդարացնել կամ ՀՀ քր. օր-ի 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը վերավորակել ՀՀ քր. օր-ի 140 հոդվածով և նշված հոդվածով նշանակել մեղմ պատիժ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս