Բաժիններ՝

Զինվոր Վանիչկա Հովակիմյանի ինքնասպանության գործով կալանավորվել է վաշտի հրամանատարը. news.am

Հայաստանի ՊՆ N զորամասում մահացած զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանին ինքնասպանություն հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, դեկտեմբերի 20-ին կալանավորվել է  նույն զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Աթաբեկի Մուրադյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Նա  տեղկացրեց, որ  մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, եւ եթե դրանք էական վնաս են պատճառել): Սույն հոդվածը պատժվում են ազատազրկմամբ՝ 2-5  տարի ժամկետով:«

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031