Անուշավան Այվազյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Անուշավան Այվազյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ։

Անուշավան Այվազյանի կենսագրությունը

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր- 1968 թ. նոյեմբերի 2,  ք. Երևան

Կրթություն- 1985 -1986 թթ. – Բարձրագույն զինվորական քաղաքական ուսումնարան

1989-1994 թթ. – Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, կառավարման ֆակուլտետ, մասնագիտացում՝ աշխատանքի տնտեսագիտություն և սոցիոլոգիա

2007 – 2009 թթ. – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ֆինանսական ֆակուլտետ, մասնագիտացում՝ մաքսային իրավունք, տնտեսագիտության- իրավաբանության մագիստրոս

Աշխատանքային գործունեություն- 1995 – 2000 թթ. – Էրեբունու տարածքային հարկային տեսչության վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչ

2002 – 2006 թթ. – ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Արարատյան տարածքային բաժանմունքի պետ, գլխավոր մաքսային տեսուչ

2012 -2013 թթ. – ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ

2013 թ. դեկտեմբերի 20-ից՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

Այլ տվյալներ- 1986-1987 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Մասնակցել է վերապատրաստման դասընթացների «Թմրամիջոցների հայտնաբերմանն ու նույնականացմանն ուղղված մաքսային զննման, խուզարկության և մանրակրկիտ զննման եղանակները», «Բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացման և վերահսկման» թեմաներով: Տիրապետում է ռուսերենի, անգլերենի։

Կուսակցական պատկանելությունը- «Օրինաց երկիր» կուսակցություն

Անձնական տվյալներ- Ամուսնացած է, ունի երկու որդի:

 

 

Տեսանյութեր

Լրահոս