Բաժիններ՝

Հանցանք կատարածներին հետապնդող կնոջը օգնության են հասել ոստիկանները

Դեկտեմբերի 20-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները Ռոստովյան և Բելինսկու փողոցների խաչմերուկից Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1976 թ. ծնված Մհեր Խ.-ին և 1980 թ. ծնված Գուրգեն Պ.-ին:

Պարզվել է, որ նրանք ժամը 15.30-ի սահմաններում թիվ 58 երթուղու ավտոբուսում մի ուղևորուհու պայուսակից գողացել են դրամապանակ, որի մեջ եղել է 76.000 դրամ: Տուժողը նկատելով դրամապանակի բացակայությունը` նշված փողոցների խաչմերուկից հետապնդել է նշված անձանց: Տարածքում ծառայություն կատարող ոստիկանները օգնության են հասել կնոջը:
Գողոնն առգրավված է:
Մհեր Խ.-ն և Գուրգեն Պ.-ն ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս