Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վնասվածք ստացած N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի հոսպիտալից դուրս գրումը ձգձգվում է:
Ս․թ․ հունիս ամսին «Լուլա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը դիմել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն՝ Հայաստանի Հանրապետությունից «Չանախ» պանիր արտահանելու համար:
Արմեն Չախալյանին բերման ենթարկելու գործողությանը մասնակցել են Նինոծմինդայի, Ախալքալակի ոստիկանությունը և հատուկ նշանակության ջոկատը` դիմակավորված և ինքնաձիգներով զինված:
Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1975 թ. ծնված Արմեն Ղ.-ն, որը 2012 թ. հունիսի 18-ից ՌԴ Սախալինի մարզի Յուժնո-Սախալինսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոց պատրաստելու, պահելու և փոխադրելու մեղադրանքով:
Այսօր՝ հունիսի 29-ին, հեռուստահաղորդավար Վահե Խանամիրյանը աշխատանքի գալու ճանապարհին նկատել է, որ մի տղամարդ փորձում է ինքնասպանության նպատակով ցած նետվել Դավիթաշենի կամրջից։
Անդրանիկի փողոցի բնակիչ, 35-ամյա Արմեն Ասատրյանը, վարելով Opel մակնիշի 35 ՏV 423 համարանիշի ավտոմեքենան, Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել մի կնոջ և նրա հետ եղած 2 անչափահաս երեխաների։
Հունիսի 29-ը հանրապետությունում նշվում է իբրեւ անհայտ կորածների օր: Այդ կապակցությամբ Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնած միջոցառումների ծրագրի շրջանակում հիշատակի ցերեկույթ էր կազմակերպվել Աշտարակի Ն. Աշտարակեցու անվան դպրոցում:
ՀՀ մշակույթի նախարարության գրքի և հրատարակչական գործի կենտրոնը երեկ ՀՀ Արմավիրի մարզպետարանում կազմակերպել էր գեղարվեստական, ալբոմային, մանկական, հանրամատչելի, դասական, թարգմանական գրականության ցուցահանդես-վաճառք, որին ներկայցված էր շուրջ 100 անուն գիրք՝ հրատարակված վերջին երեք տարիներին:
Հունիսի 28-ին ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել Շահումյան 7-րդ փողոցի մի բնակիչ և հայտնել, որ տան տանիքում վերանորոգման աշխատանքներ կատարելիս հայտնաբերել է կարճեցված փողով որսորդական հրացան, որը պատկանել է հանգուցյալ հորեղբորը:
ՀՀ բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան տարելիցի կապակցությամբ՝ 2013 թվականի հունիսի 29-ին (շաբաթ օրը)՝ ժամը 19:00-ին, նրան մահ պատճառած դաժան խոշտանգման վայրում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում, տեղի է ունենալու հիշատակի մոմավառություն, որին հետևելու է բողոքի երթ Ավան թաղամասում:
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության և Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1992 թ. ծնված Արամ Ա.-ն հունվարի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Իջևանի անտառտնտեսության Այգեհովիտի անտառպետության թիվ 6 պահաբաժնի անտառամասերից ապօրինի հատել է 24 ծառ` պետությանը պատճառելով 1.165.500 դրամի նյութական վնաս:
Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 2-4-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:
Հունիսի 29-ին, ժամը 05.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Հունիսի 28-ին, ժամը 17.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 5-րդ փողոցի թիվ 75/3 տան բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նյու-Յորքի ոստիկանությունը փնտրում է Մանհեթենի «South Street Seaport» առևտր կենտրոնի հասարակական զուգարանում 12 տարեկան տղայի նկատմամբ սեռական բռնարարք կատարած մանկապղծին:
Հաջորդ տարվանից Հայաստանում նախատեսվում է զինակոչիկների ծառայության վայրն ընտրել վիճակահանությամբ:
Քաղաքապետի բացակայությունն ավագանուն արտահայտվելու առիթ հանդիսացավ կամ նիստի օրակարգի որոշ հարցերի նկատմամբ ավագանու հետաքրքրությունը շարժվեց: Քննարկում ծավալվեց մասնավորապես 3-րդ հարցի շուրջ, որը վերաբերում էր Արմավիրի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ոչ պիտանի գույքը դուրս գրելուն:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 29-ին ժամը 07.00-ից մինչև հունիսի 30-ը ժամը 07.00-ն կդադարեցվի նւ շարէ տարածքների ջրամատակարարումը:
«Ես թափանցիկ եմ իմ գործունեությամբ ոչ միայն ձեր առջև, թափանցիկ եմ իմ ծառայողների, ենթակաների առջև»,- ասել է նախարարը:
Հունիսի 28-ին, ժամը 17.17-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Հացագործների փողոցում այրվում է տան տանիք:
Պատմամշակութային հուշարձանների ոչնչացման համար Երևան քաղաքում որևէ մեկը պետք է պատասխան տա: Մենք կարծում ենք, որ պատասխան պետք է տա և՛ Նարեկ Սարգսյանը, և՛ այն քաղաքապետերը, որոնք եղել են այդ ժամանակահատվածում իրենց պաշտոնում:
Եվ այսօր դատախազությունում, երբ մեր նման մարդիկ քրտնում են, դա նշանակում է, որ դատախազությունն ամուր է իր դիրքերում: Շնորհավորում եմ ձեզ և միանում այն բոլոր այն շնորհավորանքներին, որ հնչել են այսօր և դեռ կհնչեն վաղը և մյուս օրը:
Այսօր լրանում է ՀՀ դատապազական ծառայության հիմնադրման 95-ամյակը: ՀՀ կառավարության որոշմամբ` հունիսի 28-ը նշվում է որպես դատախազության աշխատողի օր: Դատախազությունում կազմակերպված միջոցառմանը մասնակցում են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը…
այիսի 24-26-ը Մոնրեալ քաղաքում տեղի ունեցած Կանադահայոց 30-րդ տարեկան պատգամավորական ժողովի ընթացքում «պաշտոնական արդյունքների»` ձայների 23/24 հարաբերակցությամբ «ընտրված» ԱՄՆ Չիկագոքաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հովիվ Տեր Արենաբղ. Ջեբեջյանը հրաժարվել է ստանձնել Կանադայի Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդի պաշտոնը hույս հայտնելով, որ համայնքում նորից խաղաղություն ու համերաշխություն վեահաստատվի, եւ համայնքը չգնա պառակտման:
Այսօր տեղի է ունենում hայկական շախմատի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանի հարսանեկան արարողությունը: «Զույգը միմյանց տեր և հնազանդ լինելու խոստում տվեց Սուրբ Սարգիս եկեղեցում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի քավորությամբ»
Ջրաշենցի Նշան Հակոբյանը 2.5 հա պտղատու այգի ունի: Նրա բերքն այս տարի ամբողջությամբ կարկուտը վնասել է: Հակոբյանն այգու մշակության համար վարկ էր վերցրել, իսկ կարկուտից հետո անձամբ լսել վարչապետի խոսքը՝ կարկուտից 100 տոկոսով տուժած համայնքների գյուղացիական տնտեսությունների համար վարկերի մարումը կհետաձգվի 3 տարով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը` կազմակերպության գործադիր տնօրեն Լևոն Ֆիլյանի գլխավորությամբ:
Ռազմահայրենասիրական ճամբարի անցկացման գլխավոր նպատակն է՝ հոգեպես և բարոյապես զարգացնել ԱՊՀ երկրների երիտասարդ սերնդին` սոցիալական պատասխանատվության, աշխատասիրության և ստեղծագործական ոգով:
Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց «Հարսնաքարի» գործով դատական հերթական նիստը: