Գրավիչ արտաքինով թոփ մենեջերներին ավելի շատ են վճարում. հետազոտություն

ԱՄՆ Վիսկոնսինի համալսարանի մասնագետները վերլուծել են  S&P 500-ի ցուցակի մեջ մտնող ընկերությունների 667 ղեկավարների տվյալները, հաղորդում է The Independent-ը: Գնահատելով «դեմքերը», նրանք կազմել են վարկանիշային ցուցակ` հաշվի առնելով ղեկավարների հանրահայտությունն ու աշխատավարձի չափը:

Պարզվել է, որ գրավիչ արտաքին ունեցող տնօրեններն ավելի բարձր աշխատավարձ են ստանում, այսպես կոչված «գեղեցկության հավելավճար»: Բացի այդ, ընկերությունների բաժնետոմսերի գների աճ է նկատվում նրանց կողմից պաշտոնն զբաղեցնելու առաջին օրերին, ինչպես նաեւ բարետես թոփ մենեջերների` հեռուստաէկրաններին հայտնվելուց հետո:

Արտաքինը կարեւոր դեր է խաղում նաեւ բանակցությունների ժամանակ. գրավիչ եւ ինքնավստահ ղեկավարներն ավելի նկատվող են եւ ավելի հաճախակի են հաջողությունների հասնում: Ուստի, ըստ մասնագետների, նրանց իզուր չէ, որ ավելի լավ են վճարում:

Որպես օրինակ, գիտնականները նշել են Yahoo!-ի գործադիր տնօրեն, 38-ամյա շիկահեր Մարիսա Մեյերին,  ում գալով 2012 թ-ին ընկերության բաժնետոմսերը կտրուկ աճ արձանագրեցին, իսկ նրա արտաքին գրավչության ինդեքսը  գրեթե առավելագույնն է `10-ից 8,45:

Սակայն մասնագետները միաժամանակ նշում են, որ միայն գրավիչ արտաքինը բավարար չէ. կարեւոր է բազմաթիվ այլ գործոնների առկայությունը, որոնք սովորաբար հաշվի են առնվում թոփ մենեջերներ նշանակելիս:

 

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։