
Արմեն Մազմանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին՝ Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մազմանյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Արմեն Մազմանյանի հիշատակը, ապա ներկայացվել են հուղարկավորության նախապատրաստական աշխատանքները:
Արմեն Մազմանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին, ժամը 1800-2000-ը, Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 11-ին, ժամը 1200-1400-ը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում։
ՀՀ կրթության և գիտության նախարարություն