Բաժիններ՝

Միջադեպ ոստիկանության կրթահամալիրում. հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Վ. Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ըստ քաղաքացի Վ. Մ.-ի հաղորդման` ՀՀ ոստիկանության կրթահամալիրում սովորող Ա. Ն.-ն ՀՀ ոստիկանության կրթհամալիրի պետի ծառայության գծով տեղակալի կողմից հաստատված գրաֆիկի համաձայն ընդգրկված լինելով օրվա հերթապահության վերակարգում, շուրջ 3 ժամ ուշացումով ներկայացել է ծառայության, հերթապահ մասում անհարկի վիճաբանել է մինչ այդ հեռախոսազրույցի ընթացքում ծառայությունից ուշանալու համար դիտողություն արած օրվա ավագ տեսուչ-հերթապահի հետ, որի ընթացքում դիտավորյալ բռունցքներով մի քանի հարվածներ է հասցրել վերջինիս դեմքին, այնուհետև նրա ուղղությամբ նետել հերթապահ մասում գտնվող մետաղյա աթոռը, որը դիպել է նրան և պատճառել մարմնական վնասվածք:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն        

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031