![](/banners/BeFunky-design.jpg)
Վիտալի Բալասանյանի նկատմամբ մահափորձի դեպքով մեղադրանք է առաջադրվել
![](https://168.am/wp-content/uploads/2014/01/vitali.jpg)
ԼՂՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Միխայիլի Բալասանյանի նկատմամբ սպանության փորձի դեպքով ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում 2014թ. հունվարի 8-ին ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-րդ, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով` մի խումբ անձանց կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու համար, մեղադրանք է առաջադրվել Արա Ռաֆայելի Ավետյանին և Սերգեյ Բորիսի Հարությունյանին, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվել է անփափոխ:
Նախաքննությունը շարունակվում է: