Այսօր` մարտի 4-ին, Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզի փրկարար վարչության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ ջոկատի պետ Հայկ Արշակյանի, հրշեջ-փրկարարներ Սիսակ Կարապետյանի, Մուշեղ Գևորգյանի, Արմեն Սահակյանի, Գեղամ Հայրապետյանի, Հարութ Եղիազարյանի և Գարիկ Պողոսյանի ուժերով, Նիգավան գյուղից 2 քաղաքացու տեղափոխել են Ապարանի բժշկական կենտրոն:
Մարտի 4-ին, ժամը 08.48-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկաշեն-Ալագյազ ավտոճանապարհի 20-րդ կմ-ում ձնաբքի հետևանքով արգելափակվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն:
Մարտի 5-ին ամենուրեք, 6-ին Սյունիքում և Վայոց ձորում սպասվում են տեղումներ, մարտի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, այսօր կրկին տեղի չունեցավ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի դատական նիստը՝ վերջինիս բացակայության պատճառով:
Մարտի 2-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին է ներկայացել 1961 թ. ծնված Ռադիկ Ե.-ն, որը մարտի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով` խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:
«Սյուռքահայ ուսանողները Հայաստանում ուսում ստանալու և բնակվելու համար լուրջ խնդիրների առաջ են կանգնում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սփյուռքահայ ուսանողների» խորհրդի նախագահ Սամվել Մկոյանը:
Ավտոմեքենայի «դանգրատով» և քլունգով կոտրել է արագաչափերը, որոնք երկկողմանի են եղել, իսկ որպեսզի ձեռքը հասնի արագաչափերին ավտոմեքենան կայանել է արագաչափերի սյան մոտ, հետո կանգնել բեռնախցիկի վրա ու մի լավ «քոթակել» արագաչափերը
Երևանում, «Էթնա» ռեստորանային համալիրի մոտակայքում կատարված սպանության գործն, ասենք, Դատախազության դպրոցում կարելի է որպես օրինակ ցուցադրել, թե ինչպես չի կարելի քրեական գործը քննել և դատավարական ղեկավարում իրականացնել: Այսպիսի կարծիքի է սպանված 27-ամյա Արսեն Շահբազյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Վարդուհի Էլբակյանը:
Անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 65 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել Դիլիջան քաղաքի Կամարինի 1-ին փողոցի բնակիչ 54-ամյա Հովհաննես Սանթրոսյանին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Ծղուկ գյուղի բնակիչ Կամո Թորոսյանը հանցավոր է ճանաչվել ապօրինի զինամթերք պահելու համար և դատապարտվել 1 տարվա ազատազրկման:
Վթարից հետո դեռևս չպարզված հանգամանքներում նշված ավտոմեքենաներից մեկի վարորդը վրաերթի է ենթարկել մի տղամարդու, ում քաղաքացիների օգնությամբ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Ըստ տեղեկությունների՝ վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է։
Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Իրանի Ատրպատական նահանգի և Սյունիքի մարզպետարանի միջև կնքված հուշագրի կենսունակությանը, նշել է, թե դա ընդամենն օրենքի ուժ չունեցող փաստաթուղթ է:
«Վերջին շրջանում եզդի ժողովրդի մասին շատ է խոսվում, սակայն կան բուն թեմաներ, որոնք շրջանցվում են»,- ասում է ազգությամբ եզդի գրող Սաշա Արևորդին:
Ոստիկանների և փրկարարների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 1957 թ. ծնված Սերժիկ Էդմոնդցի ինքնասպանության փորձը:
Այսօր՝ մարտի 3-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի և Լոռու մարզերում։
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին պատկանող «Գեղի գոլդ» հանքավայրում, ըստ Կապանի բնակիչների, դեռ շարունակվում են որոնողական աշխատանքները:
Վթարի հետևանքով ուղևոր, 21-ամյա Արթուր Սամվելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն:
Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում նորածիններ Մերի եւ Մարիամ Վարդանյանների մահվանից հետո ժամանակավորպես փակվել է Էջմիածնի պոլիկլինիկայի մոտ գործող դեղատունը, որտեղից նրա ծնողները գնել են «Նեստլե» ընկերության «Նեստոժեն» մանկական կերը:
Զոհրապ Հակոբյանն իրեն մեղավոր է ճանաչել մեղադրանքում և ցուցմունք տվել, որ պղնձե թափոնը գողացել է նյութական ծանր վիճակից ելնելով:
Դարպասի համար փորձանք են նաև լեռնային աղբյուրների՝ գյուղամիջով անցնող հոսքերը: Նախկինում լեռնային աղբյուրների այդ հոսքերը գյուղամիջյան թունելով թափվել են Փամբակ գետը: Թունելը ժամանակ առ ժամանակ բերնեբերան լցվում է, և ջուրն, այլ ելք չունենալով, լցվում է գյուղամիջյան ճանապարհները:
Գիտնականների տվյալներով՝ տղա երեխա ունեցած կանանց կյանքի տևողությունը 7-8.5 ամսով ավելի կարճ է՝ այն կանանց համեմատ, ովքեր միայն դուստր են ունեցել:
Երբ տարածվեց լուրը, թե Շառլ Ազնավուրը շնորհավորել է Սերժ Սարգսյանին, վերհիշեցին Շառլ Ազնավուրի տարիքը, և Սերժ Սարգսյանին ուղված շնորհավորանքը սոցցանցում ընդունվեց որպես առաջացած տարիքի` ծերախտի բնական և հաճախ պատահող դրսևորում:
«Երբ ժողովուրդը հասցված է մի վիճակի, որ նա պիտի իր գլուխը ծռի և հանապազօրյա հացը փնտրի աղբանոցում, սպասել կամ պահանջել այդ ժողովրդից, որ նա գլուխը բարձրացնի և նայի, որպեսզի տեսնի այդ աստղը, առնվազն անբարոյականություն է»,- ասում է Վահան Արծրունին
Այսօր՝ մարտի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում՝ Տիտոգրադյան փողոցում՝ Էրեբունի բժշկական կենտրոնի դիմաց, բախվել են 30 ամյա Վահե Թորոսյանի վարած Մերսեդես մակնիշի 08 ԼԼ 844 և Երևանի բնակիչ 51 ամյա ծնված Աբրահամ Թոփլաղանցյանի վարած Երազ 762 մակնիշի 61 ՕՍ 036 համարանիշի ավտոմեքենաները:
Մարտի 2-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվոգրով պարգևատրեց Երևանի բնակիչ Արմեն Ղազարյանին, որը ոստիկաններին օգնել էր հանցավոր ոտնձգությունը կասեցնելու գործում:
Մարտի 2-ին, ժամը 14.47-ին ահազանգ է ստացվել, որ առատ տեղումների պատճառով փլուզվել է Շիրակի մարզի Թավշուտ գյուղի 1-ին փողոցի 1-ին անցուղու թիվ 2 տանը հարակից անասնագոմի տանիքը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս՝ մարտի 1-ին, ժամը 07.30-ին, Վ. Փափազյան փողոցի մի տնից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Էդուարդ Հովհաննիսյանի
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ձերբակալված Շ. Ղուկասյանն աշխատում է «Յունիբանկ»-ի Զեյթունի անվտանգության ծառայությունում։