
Տարոն Մարգարյան. Արմենի մահով մի երանգ էլ պակասեց մեր մշակույթի ներկապնակից

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում ցավակցել է ռեժիսոր Արմեն Մազմանյանի մահվան առիթով.
«Խորապես ցավում եմ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի մահվան առիթով: Մենք կորցրեցինք ինքնատիպ մտածողությամբ,մշակութային կյանքում իր սեփական ուրույն ձեռագիրն ունեցող արվեստագետի, ով համարձակ էր ոչ միայն մշակութային, այլև քաղաքացիական դրսևորումներում: Արմենի մահով մի երանգ էլ պակասեց մեր մշակույթի ներկապնակից ու այդ գույնի պակասը, վստահ եմ, դեռ երկար է զգացվելու հայ թատերարվեստում և մշակույթում ընդհանրապես։ Ցավակցում եմ նրա ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա արվեստի բոլոր երկրպագուներին, ուսանողներին և իր շրջանավարտներին»։