
Էդիկ Բաղդասարյան. «Նաիրի Մեհրեջը կապ չունի վարչապետի անունով գրանցված օֆշորային ընկերության հետ». aravot.am

Հետաքննող լրագրողների «Հետք» առցանց լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը առաջիկա օրերին օֆշորային սկանդալի վերաբերյալ նոր բացահայտումներ է հրապարակելու: «Ես անդրադարձել եմ երկու կազմակերպության, որտեղ փայատեր է վարչապետը: Ավելի լավ կլինի՝ վարչապետը դրա մասին խոսի: Ես առաջիկա օրերին դրա մասին գրելու եմ: Նաիրին կապ չունի վարչապետի անունով գրանցված ընկերության հետ: Այդ ընկերության տնօրենները հույներ են… վարչապետի գրասենյակն էլ մի անգամ տարածել էր, որ վարչապետի ստորագրությունները չկան, բայց հետո պարզվեց, որ ստորագրություններ կան»,- Aravot.am-ին ասել է պարոն Բաղդասարյանը՝ անդրադառնալով վարչապետի պնդումներին, թե ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի բարեկամ Նաիրի Մեհրեջն է օֆշորային սկանդալի հիմքում է կանգնած եւ ինքը որեւէ կապ չունի: Պարոն Բաղդասարյանը չի ցանկանում մեկնաբանել օֆշորային սկանդալում Նաիրի Մեհրեջի անվան շրջանառության նպատակը, Օսկանյանի հետ բարեկամական կապը. «Մենք փաստեր ենք հրապարակում: Քաղաքականությամբ չեմ զբաղվում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: