Բաժիններ՝

Հյուրի հետ խմել է, հետո գլխով խփել նրա գլխին

Հրազդանի բնակիչ Ս.Քիշմիրյանը հայտնվել էր դատարանում իր ծանոթին գլխով հարվածելու և թեթև մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Քննությամբ պարզվել է, որ Քիշմիրյանը, հրավիրելով իր ծանոթին իրենց բնակարան, նրա հետ խմել է, հետո վերցրել հյուրի հեռախոսի չիպը, այն դրել իր հեռախոսի մեջ, բայց հանել չի կարողացել: Այս հարցի շուրջ բաժակակիցները վիճաբանել են, և հյուրը որոշել է հեռանալ անհյուրընկալ տիրոջ բնակարանից:

Սակայն, պատահաբար նրա ճանապարհին է հայտնվել տանտիրոջ կինը: Դուրս շտապող հյուրը հրել է տիկնոջը: Տանտերն իր կնոջ նկատմամբ այս վերաբերմունքից արդեն վերջնականապես զայրացել է և գլխով հարվածել հյուրին, ինչպես գրված է գործի նյութերում, ձախ հոնքի շրջանում:

Այս ամենը իրավապահների կողմից որակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, այն է` առողջությանը թեթև վնաս պատճառելը` առողջության կարճատև քայքայումով:

Մանրամասները այստեղ`

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս