Մեղադրողի ճառի ընթացում թե ամբաստանյալները, թե դատական նիստի մասնակիցներն անընդհատ միջամտում էին: Տիգրան Առաքելյանը նույնիսկ արձագանքեց. «Նստի´ր, երկուս»:
Կատարվում է քննություն:
Հայրս գրեց երգի համար բառերը, որի հիման վրա ստեղծվեց նաեւ մեղեդին: Նրանք գրեթե ամեն օր աշխատում էին մեր տանը: Հիշում եմ, թե ինչպես էր Հայրիկը երգում մեղեդին իսկ Ռոբերտը գրառում էր եւ հարմոնիաներ հարմարեցնում: Մեր տունը միշտ լի էր Հայրիկի նվիրյալ բարեկամներով, որոնցից շատերը ակամա երգի ստեղծման ականատեսները եղան:
ՀՀ զինվորական և քրեական վերաքննիչ դատարանում շարունակվում է ՀԱԿ ակտիվիստների գործով դատական նիստը: Պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալների պաշտպան Ստեփան Ոսկանյանը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու:
Պատվիրակության անդամները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, գրառումներ կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ «Էրեբունի-Երևան-2795» տոնակատարության միջոցառումների շրջանակներում՝ Երևան քաղաքում դադարեցվելու է երթևեկությունը հետևյալ փողոցներում:
Չենք կարող համաձայնել Ոստիկանության դիրքորոշման հետ, քանի որ Ոստիկանությունն իրավասու է քրեական գործ հարուցել լրատվամիջոցից հանցագործությունների մասին հաղորդումներ ստանալիս:
Մինչ այդ, տեսակետ կա, որ Ն. Կարապետյանի այս բացակայությունը պատահական չէ։ Նա իր այս քայլով ցանկացել է ընդգծված կերպով առանձնանալ Դ. Հարությունյան-Ա. Հովհաննիսյան զույգից, որոնք դարձել են ԵԽ ԽՎ-֊ում Զարուհի Փոստանջյաևի՝ ՍԵրժ Սարգսյանին խաղամոլության և 70 մլն եվրո տանուլ տալու մասին հարցի «մեղավորը»։
Ծնողներին խնդրում ենք ուշադիր լինել երեխաների հանդեպ, իսկ նրանց տեսադաշտից կորցնելու դեպքում անհապաղ դիմել պարեկող ոստիկաններին:
Պայթյունից քոլեջի պահակ Կ. Հ.-ը (ծնվ. 1951թ.) ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով տեղափոխվել «Երևան» ԲԿ:
Խոսքը բևապահպաևության նախարարության վերջերս ՀՀ կառավարության շենքից նետվելու միջոցով ինքնասպան եղած աշխատակից Հայկ Հայրապետյանի և «Խոսրովի , արգելոց՚՚֊ի սպանված տեսուչ Մխիթար Սեդրակյաևի մասին է։
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մոտ 6,6 մլն դրամ է ծախսել կապի ծառայությունների համար։
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 11-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:
Անկեղծ ասած, մեզ ամենևին Էլ Գասպարիչի «մաշված» կարծիքը չէր հետաքրքրում, բայց, այնուամեայնիվ, հետաքրքիր էր բացահայտել կուսակցական բոսին «ախրաննիկի» կարգավիճակում։
Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Հայրենիք» կինոթատրոնի հետնամասում՝ դպրոցի և մանկապարտեզի հարևանությամբ գտնվող խաղահրապարակում, ուժեղ պայթյուն է որոտացել:
«Գիշերը 4 անց կեսի կողմերն էր: Տանը միայնակ էի: Ոտքերի ձայն լսեցի ու երբ ննջարանից դուրս եկա դեպի խոհանոց, խոհանոցի պատուհանից ներս մտավ դիմակավորված ու ատրճանակով զինված մի հոգի և զենքի սպառնալիքի տակ ինձանից պահանջեց գումար: Նա, տեսնելով ձեռքիս մատանին և պարանոցիս վզնոցն ու կուլոնը, ստիպողաբար վերցրեց, իսկ հետո զենքի սպառնալիքի տակ ննջարանի պահարանի միջից հափշտակեց 700 հազար դրամը ու դիմեց փախուստի»:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.26-ին, մարվել՝ 22.53-ին: Այրվել են Պ. Հ.-ին պատկանող ավտոտնակի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 24 քմ:
«Թեպետ համաներումը տարածվում է Տիգրան Առաքելյանի վրա, և դրա կիրառումը պարտադիր է՝ անկախ Տիգրան Առաքելյանի ցանկությունից, բայց Տիգրան Առաքելյանն իր այդ հայտարարությամբ ընդամենը հայտարարում է ևս մեկ անգամ, որ ինքը ցանկանում է լիարժեք օգտվել իր դատավարական իրավունքներից և հասնել արդարացման ակտի կայացման»,- ասել էր Մուշեղ Շուշանյանը:
«Բառեր չեմ գտնում արտահայտելու իմ զգացմունքները: Ես շնորհակալ եմ այս հրաշք կառույցի ստեղծողներին`այն բարերարներին, ում ջանքերով կյանքի է կոչվել այս համալիրը,…ես ուղղակի ցնցված եմ»:
Սասուն Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Սևանի քաղաքային հին այգու տարածքում գտնվող կիսակառույց շինությունում՝ակնհայտ տասնվեց տարին չլրացած 13-ամյա իր ծանոթ աղջկա համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:
Փաստի առթիվ հոկտեմբերի 8-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդ 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Մենք դատի չենք տվել, դուք տեսաք, որ 424 մլն-ի հետ կապված ֆինանսների նախարարության համապատասխան վարչությունը եկավ եւ ասաց, որ այս գումարը դուք չպիտի մուծեք, քանի որ չարաշահում տեսան:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախագահը իր և ամբողջ հայ ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել «Արարատ-73»-ի վետերաններին, մաղթել առողջություն և ցանկացել, որ նրանք միշտ լինեն մեր հավաքականի, մեր ֆուտբոլիստների կողքին:
Հոկտեմբերի 9-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Վրաստանի Թբիլիսի քաղաքից ՀՀ են տեղափոխել 1978 թ. ծնված Արման Մ.-ին:
Համաներման կիրառմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից առ այսօր ազատ են արձակվել 462 դատապարտյալներ:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները Գյումրու տնակային ավաններում, անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում բնակվող ընտանիքներին օգնություն տրամադրելու և տեսանյութ պատրաստելու նպատակով այցելեցին քաղաքի տնակային ավաններից մեկը: