Իշխանությունը` երկու քարի արանքում. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Իշխանության ներկայացուցիչները մասնավոր զրույցներում խոստովանում են, որ առայժմ վերջնական որոշում չկա. թե ինչ անել նոր կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի հետ։

Եթե այսօր ժամը 14.00-ին Ազատության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքին տպավորիչ բազմության հավաքվի, կառավարությունը բավական բարդ վիճակում կհայտնվի։ Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը մի քանի անգամ հայտարարել է. որ պարտադիր կուտակայինը անպայման պետք է գործարկվի։

Իշխանությունները մտավախություն ունեն, որ այսօրվա հանրահավաքը սպասվածից մեծ կստացվի, և իրենք ստիպված կլինեն ընտրել պարտադիր կուտակայինի և «Դ1եմ եմ»–ի պայքարի հետագա ծավալման միջև ինչը անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ։ Խնդիրն այն է, հատկապես ռուսական տնտեսական ճգնաժամի ֆոնին պարտադիր բաղադրիչը կառավարության միակ հույսն Է Հայաստանում շատ թե քիչ կայան տնտեսական իրավիճակ պահելու համար։

Սերժ Սարգսյանի PR թիմն էլ կարծում է. որ նրա արած վճռական հայտարարություններից հետո պարտադիրից հրաժարվելու որոշումը ավելի կվնասի նրա առանց այն էլ խաթարված իմիջը, խորացնելով թույլ և իրավիճակը չվերահսկող լիդերի համարումը։ Այսուհանդերձ, իրավիճակի հանգուցալուծմանը շատ չի մնացել, մարտի 28-ին ՍԴ-ն սկսում է գործի քննությունը,- գրում է «Հայկական Ժամանակը»։

Տեսանյութեր

Լրահոս