Սարգսյան-Պուտին հեռախոսազրույցը խանդ է առաջացրել ոչ իշխանական շրջանակներում. «ՀԺ»

«ՀԺ»ն- գրում է. Սերժ Սարգսյանի նախորդ օրը տեղի ունեցած հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ըստ ամենայնի, խանդի զգացողություն է առաջացրել ոչ իշխանական որոշ շրջանակներում, որովհետև, չգիտես ինչու, նրանք հապաղել և չեն ֆայմել Սերժից մի քայլ առաջ հայտարարել Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինելու իրենց դիրքորոշման մասին։ Բայց հիմա փորձում են ետին թվով սրբագրել այդ աններելի սխալը, չնայած միևնույնն է, Պուտինի հետ հեռախոսով խոսելու շանս չեն ստացել, և ուրեմն՝ Սերժ Սարգսյանը առայժմ հաղթած է դարս գալիս ՌԴ նախագահին քծնելու օրերս ահագնացած մրցավազքում։
Իսկ Ղրիմի ինքնորռշման շուրջ Հայաստանում ծավալվող էյֆորիան իրոք հասկանալի չէ, էլ չենք խոսում Ղարաբաղի հետ զուգահեռների վտանգավոր բնույթ ստանալու մասին։ Իսկ ուշադիր հետազոտողը թերևս պետք է արձանագրեր, որ Ղրիմի պրոցեսներով Ռուսաստանը ամբողջությամբ մի կողմ է դրել Ուկրաինայի առնչությամբ վերջին 20 տարիներին ստանձնած բոլոր միջազգային պարտավորությունները. այդ թվում և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը երաշխավորելու, և Ղրիմը՝ որպես Ուկրաինայի մաս ճանաչելու մասին։ Քարը Ուկրաինայի գլուխը, պրոբլեմն այն է, որ եթե Ոասաստանը հարևանների հետ շփվելու է այս լեզվով, եթե Ուկրաինայի հետ շփվում է այս լեզվով և այս ոճով, տասնապատիկ ավելի կոպիտ կարող է խոսել Հայաստանի հետ, ու հայ քաղաքական էլիտայի խրախճանքն այս առումով հասկանալի չէ։ Իսկ կարո՞ղ է Ռուսաստանը մոռանալ Հայաստանի առաջ ունեցած միջազգային պայմանավորվածությունները, սա որեւէ մեկին մտահոգո՞ւմ է, թե ոչ։
Տպավորությունն այնպիսին է, որ Սերժ Սարգսյանը եւ ոչ սերծսարգսյանական ուժերը պայքարում են Հայաստանի գուբերնիայի կառավարիչի կոչումը ստանձնելու համար և ներքաղաքական պայքարը աննկատ կերպով ներգուբերնիական պայքարի երանգներ է ստանում։ Սրանում զարմանալի ոչինչ չկա, որովհետև սարզսյաններն ու ոչսարգսյանները գրեթե ամբողջովին ներառում են նրանց, ովքեր 1991 թվականի խանդավառ ժողովրդին ստիպեցին ատել իրենց սրբությունների սրբոցը Անկախ պետականությունը։ Ու հիմա Ոուսաստանի կտրուկ շարժումները հարմար առիթ են այդ փաստը նրբորեն շրջանցելու և պետականության կորուստը պետականության շահերով բացատրելու համար։
Եւ հետո, էդ որ ասում ենք ինքնորոշում. ինքնորոշում. նշանակո՞ւմ է արդյոք, որ ճանաչում ենք, օրինակ, չեչեն և դաղստանցի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Գոնե հասկանո՞ւմ ենք, թե ինքնորոշման այս էյֆորիան ինչպիսի դանդաղ գործողության ոումբ է Հյուսիսային Կովկասի տակ։ Ինչ կլինի, եթե չեչենները և դաղստանցիները որոշեն օգտվել իրենց ինքնորոշման իրավունքից, այնպես, ինչպես Ղրիմն է օգտվել վերջին օրերին, և Հայաստանն էլ ողջունել Է դա։ Պատկերացնո՛ւմ ենք, թե Հյուսիսային Կովկասի պայթյունը ինչպիսի ազդեցություն է ունենալու Ռուսաստանի և որ ավելի աղետալի է Հայաստանի համար։
Իսկ Ղրիմի պրոցեսը Ղարաբաղին բացի վնասից օգուտ չի բերում մի քանի պատճաոներով։ Նախ Ռուսաստանը չի ճանաչելու Ղարաբաղի անկախությունը, որովհետեւ նրա համար ճանաչել Ղարաբաղի անկախությանը, նշանակում Է կորցնել Ադր բեջանը. իսկ Ղարաբաղի անկախության չճանաչումը չի նշանակում կորցնել Հայաստանը։ Իսկ Հայաստանի կողմից Ղրիմի հանրաքվեի արդյունքների ճանաչումը Ղարաբաղը ավելի ու ավելի է տեղավորում ռուսական կոնտեքստում և աշխարհը՝ ոչ ռուսական աշխարհը Ղարաբաղի կոնֆլիկտը սկսում է ընկալել ոչ թե որպես ինքնորոշման, այլ որպես ռուսական կայսերապետության դրսևորում։ Ղրիմի հանրաքվեն իրականում վարկաբեկում է ինքնորոշման գաղափարը և նենգափոխում Ղարաբաղի հարցը։ Ի վերջո, Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չի եղել երբեք։ Ղրիմը Ուկրաինայի կազմում է արդեն քսան տարի, քսան տարի Ուկրաինայի կազմում լինելով Ղրիմը կարողացել է պահպանել ռուսական ինքնությունը ու մի հատ էլ Ռուսաստանին միանալու որոշում կայացնել։ Եթե Ղարաբաղը 20 տարի լիներ անկախ Ադրբեջանի կազմում, հայերն այսօր Ղարաբադամ կլի նեին լավագույն դեպքում ազգային փոքրամասնություն, վկան Նախիջևանը. որտեղ 90-ականներին արդեն ոչ մի հայ չէր մնացել։ Ղրիմի հանրաքվեն ինքնամոռաց ողջանելով՝ մենք աշխարհին ստիպում ենք են, որ նրանք Ղարաբաղի հարցը ընկալեն այնպես, ինչպես դա ձեռնտու է Ադրբեջանին։

Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս