Ինչ է ասել Աշոտ Կարապետյանը «Դեմ եմ»-ի մասնակիցներին (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Դեմ եմ»-ի մասնակիցներն այսօր փակել էին Նալբանդյան փողոցը: Ակցիայի մասնակիցների հետ բանակցելու էր եկել նաև Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Նա մասնակիցներին առաջարկում էր դուրս գալ ճանապարհից, մի քանի հոգու հետ գնալ և հանդիպել ֆինանսների նախարարի պաշտոնակատարի կամ նախարարի տեղակալներից մեկի հետ: Ա. Կարապետյանն ասաց, որ պարտավոր է զգուշացնել ակցիայի մասնակիցներին՝ չխախտել օրենքը. «Սիրուն չի, ժողովուրդ ջան»: Հարգանք վայելել եք ժողովրդի մեջ,  շարունակեք»,- ասաց նա:

Ակցիայի մասնակիներից մեկը, դիմելով Աշոտ Կարապետյանին, ասաց, որ 7 ամիս շարունակ պայքարել են և այդ ընթացքում իրենց կողմից ոչ մի հակաօրինական քայլ չի կատարվել. «Մենք միշտ գործել ենք օրենքի սահմաններում՝ ընդհուպ մինչև այսօր: Մենք 2.5 ժամ այնտեղ սպասում էինք, 7 ամիս շարունակ մենք պայքարում ենք, ոչ մի պաշտոնյա չի կարողանում իր վրա իրավասության ստանձնել ու պատասխան տալ: Մենք ուզում ենք, որ մինև ամիս 12-ը այդ թյուրիմացությունը հանեն հաշվետվությունների միջից: Մեր պահանջը շատ մեծ բան չէ: Պետությունն է ստեղծել այդ թյուրիմացությունը, ինքն էլ կարող է ուղղել այդ քայլը»:

Մանրամսները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս