հոկտեմբերի 28-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի և ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտակայքից հայտնաբերել և Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1992 թ. ծնված Սերոբ Մ.-ին, որը նույն բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Հոկտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Հարավային Կորեա` մասնակցելու հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 8-ը Հարավային Կորեայի Բուսան քաղաքում կայանալիք Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 10-րդ համագումարին:
«Այ մարդ, մենք հարց տվինք, պլե՞ն ա, կեսս հարց ենք տալիս, կեսը բշտում են»,- ասաց Սեյրան Սարոյանը
«Աֆիցերներին ինչքա՞ն փող եք տալիս՝ դու էտի ասա: Մերը գրողին ըլնին՝ զինվորականներին ինչքա՞ն եք տալիս»
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի խոսքով՝ եթե գործի քննությունը բազմակողմանի չընթանա, հնարավոր է՝ դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը ոստիկանության քննչական մարմնին հայտնել է, որ ինքը չի աշխատում, անվճարունակ է, մինչդեռ փաստաբանի կարիք ունի, այդ պատճառով գործում ներգրավվել է հանրային պաշտպան:
Հրաչ Մուրադյանը որևէ փակ գործ չի ունեցել, որևէ կասկածելի գործ չի ունեցել, չգիտեմ՝ իրավապահ մարմինները միշտ պնդում են, որը մենք չենք ասում, չկա նման բան: Ինչ եղել է, իրավապահ մարմինները գիտեն: Կարծում եմ, որ եթե լավ աշխատեն, հաստատ գործը կբացահայտեն, եթե կամք ունենան բացահայտելու:
Հոկտեմբերի 15-ին ոստիկանության Տավուշի բաժին է դիմել 39-ամյա մի տղամարդ և հայտնել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ` առաստաղը քանդելով, Արծվաբերդ գյուղում գտնվող իր խանութից գողացել են 200.000 դրամ, 150 դոլար, 2.000 ռուբլի, 1.000 դրամ արժողության լիցքավորման 32 քարտ, բջջային հեռախոսի հիշողության 3 կրիչ և ծխախոտ` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 25-ի դրությամբ ազատ է արձակվել 676 մարդ:
«Լինելով ամենահանրային ոլորտը՝ կրթությունը չի կարող սահմանափակվել գերատեսչական նեղ սահմաններով: Մանկավարժի, ուսանողի և աշակերտի համար մեր պետության, համայնքի և հարազատ քաղաքի տոնը, ինչպես նաև խնդիրն ու հոգսը հարազատ են մեզ, մենք մասնակից ենք դրան»,- շնորհավորելով մրցանակակիրներին՝ նշել է նախարարը:
Երևանի գլխավոր ճարտարապետը այսօր զեկուցել է, որ աշխատանքների առաջին փուլն ընթացքի մեջ է և կավարտվի սահմանված ժամանակացույցով:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:
16-րդ թաղամասի շենքերի գազաֆիկացման աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ ևս 8 շենքում ավարտվել են նախապատրաստական բոլոր աշխատանքները և շենքերը պատրաստ են գազաֆիկացման:
Ավելին՝ «գողերի գործը հեշտացնելու համար» հոկտեմբերի 27-ին բանվորները հենասյունի երկայնքով տեղադրել են աստիճան, որն ավարտվում է ճիշտ երկրորդ հարկի բաց պատշգամբի մոտ։ Բանվորները երեկոյան մութն ընկնելուց հետո դադարեցրել են աշխատանքը ու հեռացել՝ իրենց հետեւից թողնել ամուր կանգնած աստիճանը։
«Լիճը դարձնում ենք ձկնաբուծարան, և դա ներկայացնում ենք որպես էկոլոգիական միջոցառում, որ, իբր, դա կնպաստի Սևանում ձկան պաշարների վերականգնմանը,- նշեց նա՝ հավելելով,- գաղափարը դա է. Սևանը էկոհամակարգից վերածվում է ձկնաբուծարանի»:
Ադրբեջանի Թովուզի շրջանում տեղակայված զորամասերից մեկի զինծառայողը, իր հետ վերցնելով իրեն ամրակցված ինքնաձիգը, առանց թույլտվության լքել էր զորամասը: Հոկտեմբերի 28-ին դասալիքին վիրավոր հայտնաբերել են առաջնագծում կասկածելի պայմաններում։
Շուրջ մեկ ամիս Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայցի քննությունը, որով նա Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանից պահանջում է հերքել իր պատիվն ու արժանապատվությունը վարկաբեկող, արատավորող տեղեկությունները, որոնք վերջինս հնչեցրել է մամուլում, և որպես բարոյական վնասի փոխհատուցում պահանջում է 1.5 մլն դրամ գումար:
Հոկտեմբերի 26-ին ձեռքի վերքերի գանգատով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է դիմել հիվանդ «սիբիրյան խոց (մաշկային ձև)» նախնական ախտորոշումով: Կազմակերպված լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշումը հաստատվել է: Հիվանդի մոտ հիվանդությունն ընթանում է միջին ծանրության, կազմակերպված անհրաժեշտ բուժման արդյունքում արձանագրվել է առողջացման դրական տեղաշարժ:
Տավուշի մարզկենտրոնի հետ Բերդի տարածաշրջանի հետ կապն իրականացվում է շրջանցիկ, սարերով ձգվող Գանձաքար-Իծաքար ճանապարհով:
Ս.թ. հոկտեմբերի 29-ին, ժամը 10:00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի գլխավորած պատվիրակության դիմավորման հանդիսավոր արարողությունը:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 19.35-ին, «Թալին» բժշկական կենտրոնից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1938 թ. ծնված Երվանդ Եղիազարյանը` հայտնելով, որ բակում խոտի դեզից վայր է ընկել:
Հերթական անգամ միջազգային հանրության աչքի առջև տեղի է ունենում ավտորիտարիզմի , բռնապետության համախմբում, ձևավորվում է մարդու հիմնարար իրավունքներին և ազատություններին դեմ ուղղված նոր համակարգված մարտահրավեր։
«Արաբկիր» Բ/Կ-ից ոստիկանության Արաբկիրի բաժնում հոկտեմբերի 28-ին, ժամը 02.30-ին և ժամը 02.35-ին հաղորդումներ են ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1978 թ. ծնված Արփինե Ս.-ն և նրա դստրերը` 1996 թ. ծնված Մարիաննա Ե.-ն և 1999 թ. ծնված Նորա Ե.-ն:
Հոկտեմբերի 28-ին, ժամը 08.24-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Դավիթ ԲԵկի արձանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Ս. Ալվանդյանը մեղադրվում է նրանում, որ կենցաղային հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ պոլիէթիլենային տաշտակով դիտավորությամբ հարվածել է իր հարս` Մարտունի քաղաքի բնակչուհի Ն. Ավետիսյանի գլխի շրջանին` պատճառելով թեթև մարմնական վնասվածք` առողջության կարճատև քայքայումով:
Երբ կգա այնպիսի իշխանություն, որի մեջ եղած մարդիկ Հոկտեմբերի 27-ի պատմության հետ ոչ մի առնչություն չեն ունենա, ոչ մի, թեկուզ ամենահեռավոր, այն ժամանակ կբացահայտվի:
Հայաստանի Հանրապետությունում նախորդ տարվա ընթացքում օգտագործվել է 2 միլիարդ 187.2 միլիոն խմ ջուր, այդ թվում՝ 75.3 միլիոնը՝ խմելու նպատակով։
Հրդեհի տարածումը և մոտակայքում գտնվող գազաբենզալցակայանները հետագա վտանգներից զերծ պահելու համար գյուղացիների կանչով ժամանել են Սևանի հրշեջ-փրկարարները:
Րոպեներ առաջ 43/41 ձայների հարաբերակցությամբ կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ ընտրվեց կոմպոզիտոր Արամ Սաթյանը
Կ. Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով Ռ. Էլոյանի Երևանի բնակարանում, իր մոտ գտվող մալուխի գործադրմամբ, ինչպես նաև ոտքերով դիտավորությամբ առանձին դաժանությամբ հարվածել է Ռ. Էլոյանի մարմնի տարբեր մասերին…