Արթիկի տարածաշրջանի Վարդաքար գյուղում առկա է խմելու ու ոռոգման ջրի խնդիր:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Հոկտեմբերի 26-ին, 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին Վայոց ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, 1980 թ. ծնված Սեյրան Հ.-ն իր տանը, վիճաբանության ժամանակ, սուր կտրող-ծակող գործիքով (շամփուրով) հարվածել է Կարեն Հ.-ին:
Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահը ներկայացրեց աշխատանքի հիմնական ուղղությունները, հանձնաժողովի գործառույթներն ու խնդիրները, հետագա աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները:
Կոտայքի մարզի Ակունք, Վերին Պտղնի և Ներքին Պտղնի համայնքների ավելի քան 4700 բնակիչներն այսուհետև առողջության առաջնային պահպանման ծառայությունները կստանան նորակառույց կենտրոններում։ Այսօր Վերին Պտղնիում և Ակունքում նոր ամբուլատորիաների բացման հանդիսությանը մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանը և պաշտոնատար այլ անձինք։
Տուժող Գարիկ Սողոմոնյանի խոսքով՝ ինքն անձամբ Նորայր Հայրապետյանին չի հայհոյել. հնարավոր է՝ որոշ բառեր հնչել են խառը իրավիճակում: Գործով ամբաստանյալ Արթուր Բաբլոյանը դատարանում հայտնել էր, որ կռվել է Գարիկ Սողոմոնյանի հետ, և տուժողն այդ կռվի ընթացքում իրեն մարմնական վնասվածք է հասցրել:
Գարիկ Մարգարյանը հարցրեց տուժողին. «Արտա՛կ, դու չէի, որ գետնի վրա ընկած էիր ու քֆուրներ էիր տալիս: Մայկիցդ բռնել էի, դոշերից, ասում էի՝ հանգիստ սթրիվի՛ տեղդ, չեմ ուզում խփել»:
Երեկ դերասան Սոս Ջանիբեկյանը վատացել է և նրա համար Շտապ օգնություն են կանչել: Ֆեյսբուքյան իր էջում երեք ժամ առաջ դրամատուրգ Աննա Աղասարյանը պատմել է , թե ինչպես են վարվել իրենց հետ Շտապ օգնության բժիշկը և բուժքույրը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Սուրենյանցը դատարանին խնդրել է իր նկատմամբ կիրառել համաներում, դատարանն էլ հաշվի է առնել այդ հանգամանքը և այն, որ Ս. Սուրենյանցն ունի մինչև երեք տարեկան երեխա:
ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով` Կոտայքի մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Էդուարդ Անդրիկյանը և Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Հմայակ Զաքոյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից` սեփական դիմումների համաձայն:
«Սուրբ Գևորգ» եկեղեցին կառուցվել է երկու տարի առաջ` Գագիկ Ադիբեկյանի միջոցներով: Նրա նախաձեռնությամբ նաև բարեկարգվել է եկեղեցու և քաղաքային գերեզմանատան շրջակա տարածքը:
Իրավաբան.net-ի տեղեկություններով` Էմիլ Բաբայանի փոխարեն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ է նշանակվելու Նախագահ Սերժ Սարգսյանի ռեֆերենտ Սիրանուշ Սահակյանը:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 13.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղբայրության փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արմավիրի մարզային վարչության և Մեծամորի բաժնի ծառայողները Աշտարակ քաղաքի կենտրոնական շուկայի հարևանությամբ գտնվող հյուրանոցի համարում հայտնաբերել են 1954 թ. ծնված Վահագն Բ.-ն, որը սեպտեմբերի 6-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Մեծ Բրիտանիայի ծխական համայնքի ատենապետ պարոն Արա Փալամուդյանը տեղեկացրեց, որ ողջ ծրագիրը կներկայացվի այդ օրը կազմակերպված համայքնի ժողովին, և վստահություն հայտնեց, որ այն հավանության կարժանանա:
Երկրպագուներն ու գործընկերն այսօր՝ հոկտեմբերի 25-ին վերջին հրաժեշտը տվեցին դերասան Երվանդ Ենգիբարյանին։ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը, որտեղ խաղում էր Երվանդը, մարդաշատ էր։ Նրա մարմինը թատրոնից դուրս բերեցին ծափահարությունների ներքո։
Անցած շաբաթ համացանցում ու լրատվամիջոցներում ամենաակտիվ քննարկվող թեմաներից մեկը վերաբերվում էր ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մասնակցությամբ տեղի ունեցած մի միջադեպի, երբ վերջինս փրկեց ինքնասպանության փորձ կատարող մի քաղաքացու:
Ես, իհարկե, որպես հայր, մտահոգ եմ եւ ինձ շատ վատ եմ զգում որդուս հետ կատարվածի համար: Հուսամ` այսպիսի դեպքերի հետ իմ ընտանիքը առաջին եւ վերջին անգամ է առնչվում: Դավիթն ինքնուրույն, կայացած երիտասարդ է եւ իր արարքի համար թող պատժվի օրենքի սահմաններում: Գոնե ես` որպես ծնող եւ պաշտոնատար անձ ինչպես հայտարարել եմ` ինձ թույլ չեմ տա միջամտել գործին:
Գիտաժողովը կազմակերպվել էր ՀՀ պաշտպանության նախարարության, ոստիկանության, Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնի և «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության աջակցությամբ: այով:
Բագրատաշենի մաքսային կետով Իսրայելի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներկրել «Սուկրազիտ» ապրանքանիշի շաքարի փոշի:
4-ամյա Շանթի մոտ 2013թ. հուլիսին հայտնաբերվել է արյան քաղցկեղ՝ սուր լիմֆոբլաստային լեյկոզ: Երեխան այժմ բուժվում է Երևանի Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում:
Սկեսուրիս մահից հետո՝ 2004 թվականին իմանում եմ, որ մեր 4 սենյականոց բնակարանը, որը նույն շքամուտքի երկու բնակարանների միակցումից էր մեծացել, սկեսուրս կտակել է իր աղջկան՝ Նարինե Սահակյանին:
Ճանաչված ու սիրված լրագրող Գենոֆիա Մարտիրոսյանի հոգեհանգիստը կկայանա կիրակի օրը` հոկտեմբերի 27-ին` ժամը 18:00-ին, Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցում:
«Ես չեմ կարող մեկնաբանել, թե ինչ է ասել պարոն Լուկաշենկոն»,-երեկ խորհրդարանում լրացրոդների հետ զրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Զո րաբ Մնացականյանը՝ անղրադաոնալով Բելառուսի նախագահի այն հայտարարությանը, թե Մաքսային միությանը Հայաստանի միանալու դեպքում պետք է հաշվի առնել Ադրբեջանի կարծիքը։
Թեև ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի համար ստեղծված քննչական ծառայությունը սեպտեմբերի 25-ից դեռ միայն «թղթի վրա» է, չի գործում, այնուամենայնիվ, արդեն ունի պետական համարանիշներ։
Վերջին շրջանում վարչապետ Տիգրան Սարգսյանն օտարերկրյա գործուղումների է մեկնում չարտերային չվերթերով ինչը ենթադըում Է բավական մեծ ծախսեր ՀՀ պետբյուջեից։
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը «Ժողովուրդի» հետ զրույցում հայտարարել է, որ ինքը հրաժարվել Է վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից իր զբաղվածության պատճառով, քանի որ միաժամանակ նաև կարատեի ֆեդերացիայի նախագահն է
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ծախսերից առանձնացրել է ամեաուշագրավը. հոկտեմբերի 15-ին և 16-ին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, որի պետն է Արտյոմ Մովսեսյանը, երկու «նրբաճաշակ» հյուրասիրաթյան է կազմակերպել: