Բաժիններ՝

Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանում Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի գխավորած պատվիրակությունը:

Ս.թ. հոկտեմբերի 29-ին, ժամը 10:00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի գլխավորած պատվիրակության դիմավորման հանդիսավոր արարողությունը:

Արարողության ավարտին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի առանձնազրույցը, որին կհաջորդի հայկական և հունական պատվիրակությունների կազմով հանդիպումը:
Նախատեսված է նաև կարճատև մամուլի ասուլիս:

Պաշտոնական այցի շրջանակում պատվիրակության անդամները հոկտեմբերի 29-ին, ժամը 09:00-ին կացելեն Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, ժամը 16.30-ին` Մատենադարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս