Բաժիններ՝

Նոր մշակաբույսերի արտադրություն՝ Այրումում

ankyun3.am-ը գրում է. Այրումի գյուղապետարանն արդեն շուրջ 3 ամիս է՝ համագործակցում է Շեն բարեգործական հիմնադրամի հետ:

Համագործակցության նպատակը տեղի բնակլիմայական պայմաններում նոր մշակաբույսերի արտադրությունն է:

Գերմանացի մասնագետները ծրագրի շրջանակում մի քանի անգամ այցելել են գյուղ ու համագործակցության առաջարկ ներկայացրել՝ այստեղ էկոլոգիապես մաքուր արտադրանք ստանալու ու արտահանելու ծրագրով:

Ծրագիրը դեռևս փորձնական փուլում է, սակայն այս տարի շուրջ 1 հա տարածքում արդեն իսկ պղպեղ ու կանաչեղեն է ցանվել: Նախատեսվում է դրանք չորացնել տեղի չորանոցում ու արտահանել:

Առայժմ Այրումում կառուցված չորանոցը չի գործում, այս ծրագրի արդյունքում կօգտագործվի նաև չորանոցը,-ասում են գյուղապետարանում: Ծրագիրն իրականացվում է գերմանական կողմի հետ համատեղ: Բանջարեղենը մշակվում է առանց պարարտանյութերի:

Նպատակն է՝ արտադրել և արտահանել օրգանական սնունդ: Սա հեռանկարային և լուրջ հնարավորություններ ընձեռող ծրագիր է,-ասում է Այրումի գյուղապետը, կանաչեղենի ու պղպեղի ցանքսի այս տարվա հաջողությունից հետո հաջորդ տարի ծավալների մեծացում է նախատեսվում մինչև 20 հա-ի չափով: Այս պահին 6-7 մարդ է աշխատում օրական մինչև 3500 դրամ աշխատավարձով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս