Բաժիններ՝

Ուղեղս պղտորվում է տենց բաներ լսելիս. Ալիկ Սարգսյանը՝ «Բանդայի» գործի մասին. news.am

Հայաստանի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հերքում է «Բանդայի» գործով ամբաստանյալների ցուցմունքներն այն մասին, թե այս ամենի հետեւում հենց ինքն է կանգնած: NEWS.am-ի հետ զրույցում նախկին ոստիկանապեն ամբաստանյալների ցուցմունքները որակել է «պարապ ժամանակվա զբաղմունք»:

«Ավելի լավ է չլսեմ, ես էդ հիմարությունները չեմ ուզում լսեմ, ինձ հետ կապ չունեցող անհեթեթ խոսակցություններ են: Ուղեղս պղտորվում է, որ տենց բաներ եմ լսում: Զարմանում եմ անհեթեթության աստիճանի վրա: Չգիտեմ ինչի մասին է խոսքը: Մարդիկ արդեն ամոթ աբուռ կորցրել են, ինչ ուզում են թող ասեն:

«Բանդայի» գործի մեջ իմ մասնակցությունն այն է եղել, որ ես ընդամենը երկրի ոստիկանապետն եմ եղել: Իմ օրոք լիքը մարդիկ հանցանք են գործել, լիքը դեպքեր բացահայտվել են: Ինչպես կարելի է այս ամեն ինչ կապել ինձ հետ»,- ասել է նախկին ոստիկանապետը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս