Առողջական վիճակն, ըստ էության, բավարար է, բայց հոգեկան ծանր ապրումներ ունի, քանի որ նա որևէ դիտավորություն և նպատակ չի ունեցել իր համածառայակից ընկերներին նման վնաս պատճառելու, հատկապես՝ սպանելու: Բավական ծանր է տանում:
– Ահաբեկիչները երբևէ փորձե՞լ են առևանգել հայկական օդանավեր: Անպայման կգտնվեն մարդիկ, ովքեր նման հարցին կարձագանքեն միանշանակորեն` ոչ: Սակայն առավել տեղեկացվածները ոչ միայն հաստատակամ պատասխան կտան, այլև կթվարկեն մեկ տասնյակի հասնող համանման դեպքեր, երբ Երևանից մեկնող կամ Երևան ժամանող ինքնաթիռները զավթել են առանձին անհատներ կամ հանցավոր խմբեր:
Բժիշկ դառնամ, մամայիս բուժեմ: Մամաս չի ուզում ապրել, ինքը դժբախտ ա, իրա համար դժվար ա էս կյանքը: Բոլորը ասում են՝ հրաշք ա, որ ես իր որդին լինելով` առողջ եմ ծնվել, բայց ինքը էնքան ներվային ա, էնքան չարացած ա, որ չի գիտակցում: Մենակ տատիկիս ա մեղադրում, որ ինքը տենց ա ծնվել, ու իր հայրիկին:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մասիսի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 6 հասցեում` Լ.Ս.-ին պատկանող «Ժոստլե» ՍՊԸ-ի խմորեղենի արտադրամասի պահեստային հատվածում (10 քմ):
«168 Ժամ» թերթի նախորդ համարներից մեկում տպագրված «Վրաերթ կատարած վարորդը խելագարվել, այնուհետև՝ կախվել է» վերնագրով հրապարակմանն արձագանքեցին ինչպես շատ անհատ քաղաքացիներ, այնպես էլ՝ ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները հնարավորություն ունեն սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, վերադառնալ հայրենիք և ազատվել քրեական հետապնդումից: Հաջորդ որոշմամբ գործադիրն անհետաձգելի է համարել օրենքի նախագիծը:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն:
Նոյեմբերի 12-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի մոտից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արման Մ.-ին:
Ինչպես տեղեկացրել էինք, կառավարության այսօրվա նիստում կառավարության հաստատմանը պետք է ներկայացվեր որոշման նախագիծ, որով նախատեսվում է լիազորել Երևանի քաղաքապետին՝ Հայաստանի Հանրապետության անունից «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել Երևան քաղաքի Աբովյան, Նա….
ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով` ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ է նշանակվել Արտակ Գագիկի Հարությունյանը, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Նոյեմբերի 12-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել 1942 թ. ծնված Սոկրատ Հ.-ն և հայտնել, որ 1952 թ. ծնված Ավետիք Մ.-ն Այգեստան գյուղի մարզադահլիճից գաղտնի հափշտակել է մարզագույք` համայնքին պատճառելով մոտ 150.000 դրամի նյութական վնաս:
Փոփոխություն և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից երկուսում, ՀՀ կառավարությունը սահմանել է, որ ՀՀ կառավարության պաշտոնական կայքի «Գրեք նամակ» և էլեկտրոնային կառավարում (e-gov.am) «Գրեք նամակ կառավարությանը» բաժիններից ՀՀ կառավարության աշխատակազմ և այլ մարմիններ էլեկտրոնային թվային ստորագրությամբ կամ նույնականացման քարտի միջոցով ուղարկված նամակները (այդ թվում` ստացված կարծիքները, առաջարկությունները, բողոքները) կառավարության աշխատակազմի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ են մուտքագրվում ավտոմատ կերպով:
Սա Րաֆֆի Ասլանյանի միակ փոփոխությունը չէ Շիրակի մարզի դատախազությունում, նա սկսել է նաև տարածքային փոփոխություններ կատարել:
Նոյեմբերի 13-ին, ժամը 08.50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Խորենացու փողոցի թիվ 47/1 շենքի մոտից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Սմբատ Խ.-ին:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.43-ին, մարվել՝ 19.51-ին: Այրվել է Ե.Ս.-ին պատկանող թիվ 44 բնակարանի խոհանոցը` գույքով (10 քմ):
Հոկտեմբերի 17-ին, ժամը 18.40-ին, «Մալաթիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի հետին մակերեսի կտրած-ծակած» վերք ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1970 թ. ծնված Արսեն Կ.-ն:
Շաքարային դիաբերտը, ինչպես և սրտանոթային համակարգի հիվանդություններն ամբողջ աշխարհում 3-րդ տեղն են զբաղեցնում` իրենց հաշմանդամության և մահացության ցուցանիշներով:
Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագրի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի առաջին տրանշով նախատեսվում է իրականացնել Երևանի Արշակունյաց պողոտան Արտաշատի խճուղուն միացնող և Արգավանդի ճանապարհային հանգույցը Շիրակի փողոցին միացնող մայրուղու շինարարությունը
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի երեք բողոքները մեկ վարույթում կքննի մեկ դատավոր: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ ստացել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի որոշումը: Հայկ Ալումյանի փոխանցմամբ՝ իր բողոքները կքննվեն նոյեմբերի 18-ին:
Իմ սիրելի որդու` 47-ամյա Արա Հունանյանի կրկնակի մարդասպան Սերգո Երեմյանը և իր «չբացահայտված» ընկերները դաժանաբար տանջամահ են արել որդուս, մարմինը մասնատել են կացնով, սղոցով, դանակով, ջնջխել են գլուխը և դեմքը, զրկել են կյանքից, մարմնի մասերն առանձին լցրել են մարդասպան Երեմյանի տան հետևի մասում փորված փոսում` հետագա օրերին մաս-մաս ոչնչացնելու համար։
Նոյեմբերի 13-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Կնունյանց փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Նիկոլայ Գ.-ին:
Ավտոմեքենաների տերերը այդ ճանապարհը հաղթահարելու համար ավելի շատ ժամանակ եւ նյարդեր են ծախսում:
Կառավարությունը փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում և ՀՀ քաղաքաշինության նախարարին հանձնարարել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի N 26 և 27 շենքերի շինարարության ավարտման փաստագրումից հետո մեկամսյա ժամկետում այդ շենքերը որպես սոցիալական բնակարանային ֆոնդ փոխանցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվեկշռին` դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցումն ապահովելու համար:
Նոյեմբերի 12-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Վանանդ գյուղից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Սերյոժա Գ.-ին:
Հատկացված ֆինանսական միջոցներով կբարեկարգվի Գեղարքունիքի մարզի Վաղաշենի նորակառույց դպրոցի տարածքը, կավարտվեն շենքի կահավորման մնացորդային աշխատանքները, կվերակառուցվի Երևանի Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տանիքը, կշարունակվի Արարատի մարզի Մասիսի N 5 ավագ դպրոցի վերակառուցումը, կնորոգվի Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, ինչպես նաև ձեռք կբերվի քաղաքաշինական ծախսային ծրագրերով նախատեսված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման էլեկտրոնային համակարգի արդյունավետության վերաբերյալ հանրամատչելի տեսահոլովակ:
Տարոն Մարգարյանի մասնակցությունը «…հօգուտ հասարակական ու համերաշխ տնտեսության» խորագիրը կրող միջոցառմանն ուղղակի ծաղր է՝ ինչպես այդ միջոցառման կազմակերպիչների, այնպես էլ՝ մասնակիցների համար:
Նոյեմբերի 13-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևանի Մյասնիկյան պողոտայից Գայի պողոտա ընկած ճանապարահատվածում իրար են բախվել «Օպել» և «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենաներ:
Ֆիլմը նախատեսված է մինչև 16 տարեկանների համար: Ֆիլմում առաջ է քաշվում վերամշակման գաղափարը որպես աղբից ազատվելու այլընտրանքային տարբերակ:
Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործը քննող քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան ազատամարտիկի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկու ամսով երկարացնելու համար:
Կատարվել են դեպքի վայրի զննություն և այլ անհրաժեշտ ու անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ: