Փաստաբանի խոսքերով, բոլոր դեպքերում, Հրաչյա Հարությունյանն արդեն ընդունել է իր մեղքը ճանապարհատրանսպորտային կանոնների խախտման հարցում և համագործակցում է իրավապահ մարմինների հետ` տեղի ունեցած վթարի ամբողջական և իրական պատկերը կազմելու համար:
Ի տարբերություն նախորդ բողոքի ակցիայի, որի ժամանակ բողոքավորները հայտարարում էին, որ պետք չէ քաղաքականացնել իրենց ակցիան, իրենք ուզում են փոխել այս օրենքը ու վերջ, այսօր նրանք կոչ արեցին իրենց միանալ բոլոր կուսակցություններին և քաղաքացիական շարժումներին:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր սկսվեց և հետաձգվեց Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատական նիստը, քանի որ նիստին չէին ներկայացել ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանն (նա նամակով դատարանին հայտնել էր, որ չի կարող ներկայանալ դատական նիստին) ու ամբաստանյալ Սամվել Հարությունյանի պաշտպան Գայանե Գալոյանը:
Հղի կնոջ մահվան համար 2 տարվա ազատազրկման դատապարտված մանկաբարձ գինեկոլոգ Վարուժան Մարդանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի:
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նոր բիզնես նախագիծ է մշակել։ Բանն այն է, որ հիմա էլ նախարարը որոշել է էլեկտրոնային ստորագրոթյուններ վաճառել ՀՀ քաղաքացիների վրա։
Արթիկի ՀՀԿ-ական քաղաքապետ Արսեն Աբրահամյանը նախկին քաղաքապետ Խաչատուր Վարագյանի կողմնակիցներին հեռացնում է աշխատանքից։ Թերթը նշում է, որ ՀՀԿ-ական քաղաքապետ Աբրահամյանն այս պաշտոնին հասել է ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանի միջնորդությամբ, սակայն վերջին շրջանում նրա խոսքն էլ չի ընդունում։
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ի ժամը 11.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
Նոյեմբերի 21-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին է մեղայականով ներկայացել Երևան քաղաքի Մուրացան փողոցի բնակիչ, 39-ամյա Նորայր Ստեփանյանը:
168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում (նախկին Հոկտեմբեր գյուղ) սպանվել է քրեական աշխարհում հայտնի «Թեփ» Արմենը:
Հայաստանի էլեկտրական ցանցերում աշխատակիցների զանգվածային կրճատումներ են սպասվում: Այսօր աշխատակիցները բողոքի ցույց են անցկացնելու ՀԷՑ-ի տարածքում:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանի կողմից իրականացված անմարդկային գործողությունների հետևանքով Վ. Պետրոսյանը ենթարկվել է անմարդկային վերաբերմունքի:
Այսօրվա դրությամբ Վրաստանի «Սադախլո» սահմանային անցակետում առկա Է ՀՀ– ից արտահանված մոտ 350 տ կարտոֆիլ։
Այս ընկերությունում ևս մեռյալ հոգիներ են պահել՝ մարդկանց են ձևակերպել, որոնք չեն աշխատել, իսկ նրանց հասանելիքն ստացել են ընկերության տնօրենն ու այլ անձինք։
. «Ուրեմն մեր ընկերությունը պայմանագիր է ստորագրել «Հայռուսգազարդի» հետ։ Պայմանագրի մեջ նշված չէ գազի արժեքը, ես պարտականություններ ունեմ, բայց պայմանագրի մեջ գինը նշված չէ։ Պայմանագիրը դեռ չեմ կնքել, հարցն այն է, թե ոնց կարող ես գնալ խանութից բան առնել աոանց գինը իմանալու, աբսուրդ ա։ Ես դիմեցի, ասում են չե՞ք լսել հեռուստացույցով, ասում են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է դա ներկայացնում, պայմանագրեր կազմում, ասում եմ՝ իսկ ինչո՞ւ պայմանագրի մեջ զետեղված չի»:
Ակնհայտ է, որ սա մեր կառավարության նվերն Է Վլադիմիր Պուտինին, նրա՝ դեկտեմբերի 2-ին Հայաստան կատարելիք այցելության առթիվ։ Մինչև դեկտեմբերի 2-ը դեռ երկու շաբաթ էլ կա ու հայտնի չէ, թե քանի քառակուսի կիլոմետր ևս կփոխանցվի Ռուսաստանին։
2013 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կենտրոնականի քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ քրեակատարողական հիմնարկ ընդունվելու ժամանակ մեղադրյալ Է. Վ.-ի մարմնի վրա առկա են եղել մարմնական վնասվածքներ:
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Այգեձոր համայնքի ղեկավար, 1968թ. ծնված Սասուն Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսի 12-ին իր աշխատասենյակում մանկապարտեզի վճարի հետ կապված հարցի շուրջ քաշքշուկի մեջ է մտել նպաստի տեղեկանք վերցնելու նպատակով գյուղապետարան եկած Գեղեցիկ Գրիգորյանի հետ, որի ժամանակ Գ. Գրիգորյանի մազերից քաշելով՝ բռնի գործողություններ է կատարել վերջինիս նկատմամբ:
Նոյեմբերի 20-ին, ժամը 16.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ Բանավան թաղամասից բուժօգնության է տեղափոխվել 1996 թ. ծնված Կարեն Մարգարյանը:
Ոստիկանական մեքենաների շարասյունը ֆինանսների նախարարության շենքից ձգվում է մինչև Հանրապետություն փողոցի խաչմերուկ:
Նոյեմբերի 21-ին, ժամը 04.25-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ֆուչիկի փողոցի թիվ 30 հասցեում՝ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի 5-րդ հարկում:
Քաղաքակրթությունն ու լավ ապրելու ձգտումն այստեղի երիտասարդներին նույնպես գրավում ու տանում են օտար ափեր:
Նմանատիպ պնդումները բացառելու նպատակով այդ նշանի շրջակայքում կատարվել է թփերի սանիտարական էտում։
«Հայաստանում վերջերս տեղի ունեցած` էլեկտրամատակարարման խափանման պատասխանատուն ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինն է, որին պետք է հենց դրա համար միանգամից հեռացնեին աշխատանքից»:
Թունավորվել են Ա. Ա.-ը (ծնվ.1962թ.), Զ. Բ.-ը (ծնվ.1959թ.), Հ. Մ.-ը (ծնվ.1931թ.), Ն. Ս.-ը (ծնվ. 1990թ.), Խ. (ծնվ.1963թ.), Ն. (ծնվ. 2007թ.) և Զ. Ասադյանները (ծնվ.2009թ), ովքեր տեղում ստացել են առաջին բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից:
Երբ տեղական արտադրություն չկա, գումարը երկրի ներսում չի շրջանառվում, չի լինում ապրանքի որակ, բիզնեսի շարունակություն չի լինում, մարդկանց վիճակն ավելի վատ է լինում: Հարկավոր են ընդամենը լուրջ տնտեսվարողներ, որ նստեն հաշվեն, մտածեն այս երկրի զարգացման մասին:
Գործողությունն իրականացվում էր գիշերով: Հրետանային դիվիզոններից մեկը` չկողմնորոշվելով տեղանքում, սխալմամբ անցել էր սահմանը և դիրքավորվել Թուրքիայի տարածքում: Առավոտյան թուրքերը բացահայտեցին դա, սակայն բանն առճակատման չհասավ:
Տաքսու վարորդը հափշտակել էր խաղատուն տեղափոխած ուղևորուհու ոսկեղենն ու դրամապանակը:
Սարդարապատ գյուղում սպանված, 41-ամյա «Ստուկաչ» կամանունով հայտնի (հայրենի գյուղում նրան ճանաչում են նաեւ «Թեփ Արմեն» մականունով) Արմեն Եփրեմյանի գործով ձերբակալված Նժդեհ Ենոքյանը եւ Ցոլակ Ենոքյանը տեղափոխվել են «Նուբարաշեն» ՔԿՀ:
Քրեական հեղինակություն համարվող Ռաֆիկ Մադոյանի սպանության նախապատրաստության գործով մեղադրյալներից մեկի՝ Մարտին Ծերունյանի կալանավորման և երեք անգամ կալանավորման ժամկետները երկարացնելու դատարանի որոշումներն անհիմն են, հիմնավորված չէ անգամ հիմնավոր կասկածը:
Պարզվել է, որ ժամը 21:00-ի սահմաներում, նշված փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի և համարնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 55-ամյա Բարիս Բիլյանին և թողնելով անօգնական, դիմել փախուստի: