Ձյուն է տեղում Արագածոտնի մարզի Թալինի և Ապարանի տարածաշրջաններում, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, իսկ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում առկա է ուժեղ քամի:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենաները:
Դեկտեմբերի 8-ին, ժամը 02.37-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքում` Սուրբ Խաչ եկեղեցու մոտակայքում, «ՈՒԱԶ» ավտոմեքենան «Սուրբ Խաչ» սարը իջնելուց արգելափակվել է ձյան մեջ:
Նրանք բողոքարկել են Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նոյեմբերի 19-ին որոշումը, որով բավարարել էր վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը:
Տուժողն ասել է, որ ինքը տղաներին հայտնել է իր` 14 տարեկան լինելու մասին, իրեն ոչ ոք չի սպառնացել, չեն ստիպել ու դրա դիմաց իրեն գումար չեն տվել: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամբաստանյաներին էլ մեղավոր է ճանաչել:
Երևան-Գառնի ավտոճանապարհի Ողջաբերդի հատվածը չդադարող սողանքի պատճառով շարունակում է քանդվել, իսկ ճամփեզրին գտնվող տները, պարիսպներն ու գազի խողովակները՝ թեքվել:
Լուսանկարներից ակնհայտ ու պարզ երևում է, որ «ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենայի հետ Վարդան Պետրոսյանի մեքենայի բախումը տեղի է ունեցել հողածածկ գոտում, այսինքն՝ երթևեկելի մասից դուրս:
Դեկտեմբերի 8-ի ցերեկը և 9-ի գիշերը, 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են առատ տեղումներ, 08-ին լեռնային և նախալեռնային գոտիներում, այդ թվում Արարատյան դաշտում և Երևանում` ձյան տեսքով:
Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհին՝ Երասխավանի վարչական տարածքում, դեկտեմբերի 6-ին, ժամը 9.00-ի սահմաններում, ֆիլմի նկարահանման համար մեկնող եւ վթարի ենթարկված դերասաններից Արամ Փիլոսյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:
Պարզվել է, որ նա շուկայում ծեծի է ենթարկել վաճառողուհի, 1962 թ. ծնված Արմենուհի Գ.-ին, իսկ մեկ այլ վաճառողուհու` 1954 թ. ծնված Մարո Ա.-ին տվել է սպանության սպառնալիքներ:
Երեխաները, սակայն, զրկված են ցերեկային քնի հնարավորությունից: Չունեն նաեւ ճաշարանում ճաշելու հնարավորություն:Եւ քնի, եւ Ճաշի ժամերը երեխաները խաղասենյակում են անցկացնում:
Ախուրյան-Նոր Ախուրյան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ:
Դեկտեմբերի 7-ին, ժամը 00.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում` Կենդանաբանական այգու մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Տուժողի մայրը ոստիկանությունում հաղորդում է տվել, որ Հովհաննես Գ.-ն Գալշոյան փողոցի 38 շենքի մի բնակարանում խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել որդուն և դաստակի ու բազկի մասերում պատճառել վնասվածքներ:
Նիստում Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը հաղորդում է ներկայացրել նոյեմբերի 28-30-ը Լոնդոնում տեղի ունեցած ALDE կուսակցության համագումարին Կոնգրեսի պատվիրակության մասնակցության, այնտեղ տեղի ունեցած հանդիպումների եւ դրանց արդյունքների վերաբերյալ:
Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղում` ավտոկայանի մոտակայքում, «ԳԱԶել» մակնիշի (բեռնատար) ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժին` հարուցված քրեական գործին կցելու և հետագա ընթացքը որոշելու համար:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Գյումրիում ամեն տարի 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից զոհվածների հիշատակը հարգում են` Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղադրված երկրաշարժի զոհերի հուշարձանին ծաղկեպսակներ դնելով ու պատարագ մատուցելով:
Դեկտեմբերի 7-ին, ժամը 00.34-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտորանապահին՝ Խնձորեսկ գյուղի ոլորանների մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ:
Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 03:16-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի ոսկովյան փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Այսօր՝ երկրաշարժի 25-ամյա տարելիցի օրը, Գյումրիում էին Ֆրանսիայի խորհրդարանի բարեկամության խումբը, որի կազմում էին ԵԽԽՎ փոխնախագահ, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ռենե Ռուքեն, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Հայոց Ցեղասպանության հարցերով զբաղվող Վալերի Բուայեն եւ այլ ներկայացուցիչներ:
Դեկտեմբերի 7-ին, ժամը 16.16-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցում՝ ճարտարագիտական համալսարանի մոտակայքում, հայտնաբերվել է զինամթերք:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին:
Դեկտեմբերի 7-ին, ժամը 14.49-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի Միրաքյան փողոցի բնակիչներ Ղ. Մ. (ծնվ.1943թ.) և Լ. Հ. (ծնվ.1979թ.), իսկ Ա. Մ. (ծնվ. 2002թ.)՝ «Մուրացան» բժշկական կենտրոն:
Դեկտեմբերի 7-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նորքի զանգված տանող ճանապարհին` ռեստորանի մոտ, տաքսի ավտոմեքենա է այրվում:
Այսօր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները Գյումրիում, Վանաձորում եւ Արթիկում այցելել եւ կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի անունից, կուսակցական կառույցների կողմից ծաղկեպսակներ են դրել 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներին:
Դեկտեմբերի 7-ին, ժամը 13.32-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Շահումյան փողոցի թիվ 37 հասցեում գտնվող անասնագոմում:
«Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարի» նախաձեռնության անդամներն այսօր հեծանիվներով երթ-ակցիա են անցկացրել: Նրանք հեծանիվներով շրջել են Երևանի փողոցներով և բաժանել իրազեկման թերթիկներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: