
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցք

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցք:
ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: