Անտառապետին գլխի են գցել՝ հեռանալ սեփական դիմումի համաձայն. «ՉԻ»

«ՉԻ»-ին գրում է. «Երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից մեզ տեղեկացրին, որ «Լորուտի» անտառապետ Գարիկ Պարանյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն։

Ողջ օրը Պարանյանն այդպես էլ չպատախանեց մեր հեռախոսազանգերին։ Փոխարենը մեզ հաջողվեց կապ հաստատել վերջինիս մտերիմներից մեկի հետ, ով պատմեց, թե Պարանյանին ասել են՝ քանի շուտ է և գլխիդ պատմություն չես բացել, հրաժարվիր պաշտոնիցդ, այլապես եթե մի պատմության մեջ ընկանք՝ մենք այլևս չենք կարող քեզ օգնել։

Իսկ պատմությունը, ինչպես կռահում ենք, կապված է Թովմա Մաթևոսյանի դանակահարության և դրան նախորդած վիճաբանության հետ։ Վիճաբանության թեման, ինչպես տեղեկացրել էինք, վերաբերվել է անտառապետների կողմից վերադասին տրվող «նալոգի» չափերի փոփոխությանը։

Թե ով կարող էր նման խորհուրդ տալ երկար արիներ աշխատած Պարանայանին՝ կարդացեք «Չորրորդ Իշխանություն» թերթի այսօրվա համարում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031