
Հանրապետությունում սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով

Հանրապետության տարածքում՝
Հոկտեմբերի 8-12-ին հյուսիսային և արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև մառախուղ:
Հանրապետության մյուս շրջաններում սպասվում է փոփոխական ամպամածություն, հնարավոր է թույլ անձրև:
Քամին` հյուսիս–արևմտյան 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 8-ին կնվազի 2-3 աստիճանով, 10-ին նույնքան կբարձրանա:
Երևանում`
Հոկտեմբերի 08-12-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, հնարավոր է թույլ անձրև:
Երևանի հոկտեմբերի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան 26.80C (1999թ)
· Օդի նվազագույն ջերմաստիճան 1.40C (1977թ)
· Օդի միջին օրական ջերմաստիճան 14.50C:
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն