
Մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած քարաթափումից

Ինչպես տեղեկացրել էինք՝ այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 07.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել քարաթափում` ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ Սարալանջի պողոտայի կենտրոնական հատվածում հարակից լանջից քարեր են թափվել` ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:
Փրկարարները սահմանազատել են նշված հատվածը:
ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության համապատասխան ծառայության աշխատակիցները մաքրել են ճանապարհահատվածը:
Երթևեկությունը վերականգնվել է:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն