Պարզվել է, որ Շիրակշին 3-րդ Բանավան 8-րդ մոդուլի Վ.Պ.-ին պատկանող 3-րդ բնակարանում այրվում է ներքին երեսպատումը (1.5 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.27-ին, մարվել` 14.34-ին:
Շանթի համախոհ Վրեժ Զատիկյանը կարդաց անուն առ անուն բոլոր այն երիտասարդների անունները, որոնք այդ օրվա իրադարձությունների հետևանքով գտնվում են անազատության մեջ:
Ինքը, ինչպես որ խմբակցության քարտուղար եղել է, այնպես էլ մնում է:
Հարթակում են Շանթի որդին՝ Շահեն Հարությունյանը, ԱՄԿ հիմնադիր Ստեփան Զատիկյանի որդին՝ Վրեժ Զատիկյանը:
Իշխանաձոր համայնքն ունի բոլոր ռեսուրսները բնակիչ ընդունելու եւ ապահովելու նրանց բարեկեցությունը: «Իշխանաձոր համայնքում այսօր 240 բնակիչ կա, գործում է գյուղապետարան եւ դպրոց: Գյուղն ապահովված է խմելու ջրով եւ ունի հսկայական տարածքներ բնակարանաշինության համար: Մեր առաջնային նպատակն Իշխանաձոր համայնքում բնակիչների թիվը 1000-ի հասցնելն է»,- ասել է Արթուր Աղաբեկյանը` հավելելով, որ Իշխանաձորի վերաբնակեցումը սերտ կապված է մեկ այլ` Արաքսի ափի վերաբնակեցման ծրագրի հետ:
Ենթադրվում է, որ հեռախոսի բռնկման պատճառը կարող էր լինել մարտկոցի կարճ միացումը:
Գեղաշենցի Արուս Սիմոնյանը ամուսնու` Արշակ Սիմոնյանի հետ արդեն մեկ տարի է` մեկնել է Ռուսաստան աշխատելու` երեք երեխաներին թողնելով սկեսրոջ և սկեսրայրի խնամակալությանը:
Ժամը 23.52-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի վերջնամասում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձնակույտի մեջ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դժվարանցանելի է Տավուշի մարզի Ոսկեպար-Նոյեմբերյան, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածները և Վարդենյաց լեռնանցքը:
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Արք. Կճոյանը տեղյակ չէր, որ իր սանիկին՝ օֆշորային սկանդալի մեջ ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանին ձերբակալել են Վրաստանում:
Մեկ ամիս առաջ 2013-ի հունվար-նոյեմբերի ՏԱՑ-ը 2012-ի նույն ցուցանիշի նկատմամբ 3.1% էր։ Անցավ մեկ ամիս և հրապարակվեց 2013-ի հունվար-դեկտեմբերի ՏԱՑ-ը 2012-ի նկատմամբ՝ 3.5%։
Օդեսայում տեղի է ունեցել հերթական ընդհարումը՝ հակամարտող գողական կլանների միջև։ Հյուրանոցներից մեկի մուտքի մոտ «օրենքով գողեր» Գեորգի Ուգլավան (Տախի) և Կախա Պարպալիան պատահաբար հանդիպել են Լեքսո Լոգուային, ով «օրենքով գող» էր գող էր ճանաչվել նախորդ տարի՝ Գելա Կարդավայի նախաձեռնությամբ։
Ե՛վ դեպորտացիան, և՛ վարչական վտարումը հանդիսանում են վարչական պատասխանատվության միջոցներ: Դեպորտացիան հանդիսանում է պարզապես ազդեցության միջոց: Վարչական վտարումը հանդիսանում է վարչական տույժ: Դեպորտացիան կիրառվում է այն պարագայում, այն օտարերկրյա քաղաքացու նկատմամբ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ, ով խախտել է Ռուսաստանում ժամանակավորապես գտնվելու ժամկետը:
Կիսամութ սենյակի մի անկյունում` վառարանի մոտ, լուռ նստել է 25-ամյա Սյուզաննան ու հեռուն գնացող մտքերով, դանդաղ խառնում է գազօջախին դրված ապուրը: Նրա դիմաց՝ անկողնում, խորը քնի մեջ է 10 ամսական աղջիկը, ում ծնվելուց հետո հայրը նրան ընդամենը մեկ շաբաթ է տեսել: Հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Չինարի գյուղում շատ և շատ երեխաների համար սովորական է դարձել իրենց հայրերին տարվա ընթացքում մի քանի շաբաթ կամ մի քանի օր տեսնելը:
Հունվարի 30-ին մի քաղաքացի ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողներին հայտնել է, որ հունվարի 25-ին, ժամը 15.00-ից 17.00-ն ընկած ժամանակահատվածում, իրենց տանը հյուրընկալել է 4 երիտասարդների, որոնց գնալուց հետո զգեստապահարանում պահած 200.000 դրամն անհետացել է:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 2013 թվականին որպես ներկայացուցչական ծախսեր 6 միլիոն 700 հազար դրամ գումար է վճարել մոտ երկու տասնյակ ռեստորաններին, հուշանվեր արտադրող ընկերություններին, ինչպես նաև իր աշխատակիցների համար գնել է սպորտային համազգեստներ:
Հունվարի 30-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Վազգեն Առաջինի և Մաշտոցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 83-ամյա հեծանվորդի:
Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հունվարի 30-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները տներից մեկից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Խաչիկ Չ.-ին,
Նրան ձերբակալել են օդանավակայանում՝ Վրաստանի սահմանին, անձնագրի ստուգման արդյունքում ոստիկանությունը պարզեց, որ Աշոտ Սուքիասյանին հետախուզում է «Ինտերպոլը»։
Փետրվարի 1-2-ին առավելապես արևելյան շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: 3-5-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Հունվարի 30-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Մասիսի բաժնի և Արարատի մարզային վարչության ծառայողները 1969 թ. ծնված Կամո Հ.-ի բնակարանում կատարած խուզարկությամբ նկուղից հայտնաբերել են «MP-512M» տիպի օդամղիչ հրացան:
Վ. Գասպարյանի հրամանով ոստիկանության փոխգնդապետ Հովհաննես Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի պետ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. փետրվարի 3-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Արաբկիրի 51 փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
2013թ. հուլիսի 13-ից Նոր Մոսկվայում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով 18 մարդու մահվան մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանի հետ նրա հարազատները չեն կարողանում խոսել նույնիսկ հեռախոսով:
Հունվարի 30-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները 1967 թ. ծնված Յուրիկ Դ.-ի բնակարանում կատարած խուզարկությամբ հյուրասենյակի զգեստապահարանից հայտնաբերել են պահունակ` լիցքավորված 5,6 մմ տրամաչափի 5 փամփուշտով:
Լ. Փարսադանյանի ներկայացուցիչներ Ա. Սաքունցը և Ա. Չատինյանը պնդեցին իրենց ներկայացրած բողոքը, որին հակառակ գործով վերահսկող դատախազը և վարույթն իրականացրած քննիչը առարկեցին ներկայացված դիմումի դեմ՝ գտնելով, որ նախաքննությունը կատարվել է օրենքին համապատասխան և քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացվել է հիմքերի բացակայության պատճառով:
Առատ ձյան պատճառով ծանրաքաշ մեքենաներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով:
Հունվարի 31-ին, ժամը 19.10-ին, մի քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ «Շահումյան» գերեզմանատան մոտ զինամթերք է թողնում:
Հունվարի 31-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով` մի բնակարանից 400.000 դրամ արժողության հեռուստացույց են գողացել: