Նալբանդյանական ընթերցումներ. Ազատության հրապարակում նշեցին Շանթ Հարությունյանի ծննդյան տարեդարձը. Tert.am

Ազատության հրապարակում «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար, նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների հետևանքով կալանքի տակ գտնվող Շանթ Հարությունյանի ծննդյան տարեդարձը ծրագրելիս կազմակերպիչները հաշվի էին առել ամեն մի խորհրդանշական մանրունք. եռագույնով տորթ՝ «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» խորագրով, եռագույնով փուչիկներ, որ բերեց Շանթի տղան՝ Շահենը, Ռուբեն Հախվերդյանի, Պարույր Հայրիկյանի, Էդուարդ Զորիկյանի երգերը , Արթուր Մեսչյանի ու ազգային-ազատագրական երգեր: Բոլոր այս խորհրդանիշներց գլխավորը, թերևս, Միքայել Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունն էր, որն ընթերցվեց հարթակից:

Նախքան այդ, Շանթի համախոհ Վրեժ Զատիկյանը կարդաց անուն առ անուն բոլոր այն երիտասարդների անունները, որոնք այդ օրվա իրադարձությունների հետևանքով գտնվում են անազատության մեջ: Յուրաքանչյուր անվան ընթերցումից հետո տեղից վանկարկում էին՝ «Ա–զա–տու–թյուն»:

«Շանթի ծննդյան օրն է, էսօր հավաքվելու ենք, ու, իհարկե, նշում ենք, բոլոր քաղբանտարկյալների ծննդյան օրը ու պահանջում ենք Հայաստանն առանց քաղբանտարկյալների, ինձ թվում է՝ Հայաստանի համար մեծ շքեղություն է ընդհանրապես քաղբանտարկյալ ունենալը, այն էլ 15 քաղբանտարկյալ, ու դա եռագույն տորթի վրա էլ է երևում, որ շատ-շատ է»,- Tert.am–ին ասել է երգիչ Էդուարդ Զորիկյանը՝ ամփոփելով.«Հայաստանն առանց քաղբանտարկյալների: Ամոթ է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս