Թեւան Պողոսյանը կղեկավարի «Ժառանգություն» խմբակցությունը. ԳԱԼԱ

«Ժառանգություն» կուսակցությունում ողջունում եւ դրական են գնահատում Թեւան Պողոսյանի պատգամավորական մանդատը հետ վերցնելու որոշումը: ԳԱԼԱի լրագրողի հետ զրույցում անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի որոշմանը՝ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ասել է. «Այն մեծ պատասխանատվությամբ ընդունված որոշում է, բնականաբար ինքը նշել էր հիմնավորումը, թե ինչու է հետ վերցնում, եւ «Ժառանգություն» կուսակցության նկատմամբ պատասխանատվությունը միանշանակ դրական եմ գնահատում: Ինչպես եւ նախկինում նշել եմ, կուսակցությունը եւ խմբակցությունը դրական է գնահատել Թեւան Պողոսյանի աշխատանքը, եւ հույս ունեմ՝ նույն եռանդով հետագայում կիրականացնի իր պատգամավորական լիազորությունները»:

Իսկ ընդունե՞լ է արդյոք Թեւան Պողոսյանը խմբակցությունը ղեկավարելու առաջարկը, հարցին Արմեն Մարտիրոսյանը տվեց հետեւյալ պատասխանը. «Դրա հետ կապված դեռեւս խոսակցություն չկա, բայց խմբակցության ղեկավարի բացակայության պայմաններում խմբակցության քարտուղարը, ըստ էության, փոխարինում է նրան, այնպես որ, ինչ-որ նոր իրավիճակ չկա: Ինքը, ինչպես որ խմբակցության քարտուղար եղել է, այնպես էլ մնում է»: Արմեն Մարտիրոսյանը ասաց, որ պատգամավորական մանդատը վայր դնելու որոշումը ի սկզբանե եղել էր անձնական:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728